ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թ. N 393
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 219 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Կապանի շրջանի Խդրանց գյուղի ռազմավարական դիրքն ու նշանակությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, արդարադատության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ հաստատված ծայրամասային լեռնային բնակավայրերի ցանկում մտցնել Կապանի շրջանի Խդրանց գյուղը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |