ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1712-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1437-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1437-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1712-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 5․1-ին կետում «0,8» թիվը փոխարինել «0,7» թվով,

բ. 8-րդ կետը «Վարչապետին։» բառից և կետադրական նշանից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝

«Ընդ որում մարմնի կատարողականի ընդհանուր գնահատականը կարող է նվազեցվել վարչապետի և/կամ փոխվարչապետերի կողմից՝ իրենց կողմից տրված հանձնարարականների, այդ թվում՝ նախարարական կոմիտեների արձանագրություններով տրված հանձնարարականների, մշտադիտարկման արդյունքում, եթե դրանք կատարվել են ոչ պատշաճ կամ ուշացումով։ Տվյալ դեպքում գնահատականը կարող է նվազեցվել մինչև առավելագույն հնարավոր գնահատականի 15 տոկոսի չափով։»,

գ. 16-րդ կետում «իրավաբանական անձանց պետական հիմնարկների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց և պետական հիմնարկների» բառերով,

դ․ 17-րդ կետում «ֆոնդից։» բառը և կետադրական նշանը փոխարինել «ֆոնդից՝ չիրացված մասի կրկնապատիկի չափով։» բառերով և կետադրական նշանով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման գործընթացի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ