ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 343
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (10.06.1992-04.06.1996)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1992 թ. N 343

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 551,7 հազ. ռուբլի (ներառյալ աշխատավարձի 30 տոկոս բարձրացումը):

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը թույլատրել ունենալու պետի չորս տեղակալ, որից մեկը` առաջին, և 15 անդամից բաղկացած խորհուրդ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1992 թ.

հունիսի 10-ի N 343 որոշմամբ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից և իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտի կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը պատասխանատվություն է կրում իր համակարգում տիրող վիճակի և նրա հետագա զարգացման, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների բնագավառում գիտատեխնիկական քաղաքականության, հաղորդումների գեղարվեստական մակարդակի ապահովման, տվյալ ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության երաշխավորման համար:

 

II. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խնդիրներն ու ֆունկցիաները

 

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության հիմնական խնդիրներն են`

հեռուստատեսության և ռադիոհաղորդումների համակարգի զարգացման ընդհանուր քաղաքականության մշակումը, իր ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեության ներդաշնակումը և դրանց արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը.

օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, ճշմարտացի լրատվության ապահովումը.

լրատվության ազատ տարածման ապահովումը համակարգի միջոցներով.

հեռուստառադիոհաղորդումների և ընդհանրապես աշխատանքի մասնագիտական մակարդակի հետևողական բարձրացումը.

արտասահմանյան պետությունների հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ իր իրավասության սահմաններում համագործակցությունը.

առևտրային և այլընտրանքային ծրագրերի գործունեության իրականացման ապահովումը.

օրենսդրությամբ սահմանված կարգով հեռուստատեսության և ռադիոհաղորդումների գործունեության հետ կապված համապատասխան արտոնագրերի տրամադրումը:

 

III. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության աշխատանքի կազմակերպումը

 

3. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության համակարգն ընդգրկում է ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ առնչվող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով գործող օրենսդրությամբ նախատեսված նրանց ինքնուրույնությունը:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը գործարար համագործակցություն է ծավալում Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հոտ` միջազգային կանալներ, կաբելային և ռադիոռելեային գծեր ու տեխնիկական այլ միջոցներ վարձակալելու ուղղությամբ:

5. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է իրեն ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման ֆունկցիաները:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն ապահովում է իրեն ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանությունն ու դրանց նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

6. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց իր իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն անհրաժեշտության դեպքում այլ նախարարությունների և պետական վարչությունների հետ կարող է հրատարակել համատեղ հրամաններ և հրահանգներ:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան իր համակարգում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն իր համակարգում կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:

8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը գլխավորում է պետական վարչության պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետն ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական վարչության պետի ներկայացմամբ:

9. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում պետական վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.

բ) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և ազատում պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին, ինչպես նաև համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների ղեկավարներին` կնքելով նրանց հետ պայմանագիր.

գ) սահմանում է պետական վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի, ստեղծագործական միավորումերի տնօրենների, պետական վարչության մյուս ստորաբաժանումների և համակարգի կազմակերպությունների ղեկավարների ֆունկցիաները, իրավասության ու պատասխանատվության աստիճանը` պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ստեղծագործական միավորումների գործունեության համար.

դ) կատարում է պետական վարչության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) հաստատում է պետական վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը, սահմանում է կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատավարձի չափը.

զ) հաստատում է պետական վարչության բաժինների, տնօրինությունների, պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ստեղծագործական միավորումների կանոնադրությունները.

է) առաջարկում է պետական վարչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի (կոլեգիայի) անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է պետական վարչության խորհրդի նիստերը.

թ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Պետական վարչության պետի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

10. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խորհրդի (կոլեգիա) կազմի մեջ մտնում են պետական վարչության պետը (նախագահ), պետական վարչության պետի տեղակալները` ի պաշտոնե, պետական վարչության այլ ղեկավար աշխատողներ, ինչպես նաև այլ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ կամ պատասխանատու աշխատողներ, բնագավառի ճանաչված մասնագետներ:

11. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում պետական վարչության համակարգի զարգացման, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և մյուս հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է պետական վարչության բաժինների, տնօրինությունների, պետական վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և ստեղծագործական միավորումների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետական վարչության պետի հրամաններով: Պետական վարչության պետի և խորհրդի միջև տարաձայնություններ լինելու դեպքում պետական վարչության պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

12. Խորհրդի որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետը ստեղծում, վերակազմում և լուծարում է վարչության ենթակայության, այդ թվում` տնտհաշվարկային ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու ստեղծագործական միավորումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոհաղորդումների գեղարվեստական մակարդակը բարձրացնելու, գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, տնտեսավարման շուկայական մեթոդները արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար պետական վարչությունում կարող են ստեղծվել ստեղծագործական-տեխնիկական խորհուրդներ և փորձագիտական խմբեր բաղկացած նաև օտարերկրյա մասնագետներից ու փորձագետներից:

Փորձագիտական խմբերի և խորհուրդների կազմը, կանոնադրությունը և վարձատրման կարգը հաստատվում են պետական վարչության պետի կողմից:

14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության կենտրոնական ապարատի տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

15. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում դրված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակների հիման վրա հաղորդումներ պատրաստելու համար:

16. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.06.1996, N 332 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան