ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (06.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2026
Ընդունող մարմին
Աշխատանքի և բարեկեցության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2026
Ստորագրող մարմին
Աշխատանքի և բարեկեցության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» սեպտեմբերի 2026 թ.

N 133-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով սահմանված պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման նվազագույն պահանջները սահմանելու մասին» N 2-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի՝

1) 15-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1) տրամադրվում են պատրաստի գործարանային կամ շահառուի անհատական գնահատման հիման վրա ընտրված առանձին դետալներից հավաքված մոդելներ: Մոդելները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ և համապատասխանեն տվյալ չափաբաժնին վերաբերվող բոլոր պահանջներին.».

2) 15-րդ բաժնի 15.1-ին գլխի 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ 7-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

«

7. ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԿՏԻՎ ԱԹՈՌ-ՍԱՅԼԱԿ

1) բազմաֆունկցիոնալ ակտիվ աթոռ-սայլակը փորձարկված է քրաշ-թեստի միջոցով («crash-test»՝ հարվածային փորձարկում): Այն պետք է ունենա բարձր անվտանգության մակարդակ, ապահովի հաշմանդամություն ունեցող անձի անվտանգությունն անգամ ուժեղ հարվածի կամ տեղափոխման ժամանակ.

2) բազմաֆունկցիոնալ ակտիվ աթոռ-սայլակի պարամետրերը կարգավորվող են՝ տես աղյուսակը.

Աղյուսակ. Բազմաֆունկցիոնալ ակտիվ աթոռ-սայլակի պարամետրերը

1. Նստատեղի հիմնական կարգավորվող պարամետրերը

Չափ 1

Չափ 2

Չափ 3

Չափ 4

2. Նստատեղի լայնություն

16-24 սմ

20-28 սմ

26-36 սմ

34 / 40 / 46 սմ

3. Նստատեղի խորություն

16–26 սմ

20–30 սմ

26–39 սմ

38–53 սմ

4. Մեջքի բարձրություն

27–37 սմ

32–42 սմ

35–50 սմ

50–71 սմ

5. Մեջքի վերին լայնություն

23 սմ

28 սմ

33 սմ

35 + 5 սմ

6. Ընդհանուր լայնություն (առավելագույն ոտքերի բացումով)

31–39 սմ

8–46 սմ

47–57 սմ

59–71 սմ

7. Մեջքի թեքման անկյուն

-5°-30°

5°-30°

5°-30°

-5°-30°

8. Ոտքերի բացման անկյուն (յուրաքանչյուր ոտք)

0°–15°

0°–15°

0°–15°

0°–15°

9. Օգտագործողի առավելագույն քաշը

45 կգ

50 կգ

57 կգ

80 կգ

10. Օգտագործողի մոտավոր հասակը

/նվազագույն և առավելագույն/

65-105 սմ

85-128 սմ

100-143 սմ

140-180 սմ

11.Ֆունկցիոնալություն

1) մեջքի անկյան կարգավորում.

2) նստատեղի անկյան կարգավորում.

3) ոտքերի բացման ֆունկցիա.

4) մեջքի բարձրության կարգավորում.

5) նստատեղի խորության կարգավորում.

6) նստատեղի լայնության կարգավորում.

7) հանվող նստատեղ.

8) նստատեղի բարձրության կարգավորում:

12.Անվասայլակի ընդհանուր քաշը

Շուրջ 14 կգ

13.Ընդհանուր լայնությունը ծալված վիճակում

64 սմ

14.Ընդհանուր երկարությունը ծալված վիճակում

85 սմ

15.Ընդհանուր բարձրությունը ծալված վիճակում

56 սմ

 

3) նստատեղի հիմնական առանձնահատկությունները.

ա. դինամիկ մեջք,

բ. մեծանում է երեխայի հետ (լայնություն, խորություն, բարձրություն),

գ. յուրաքանչյուր ոտքի առանձին բացում և խորության կարգավորում,

դ. յուրաքանչյուր ոտքի համար առանձին կարգավորելի ոտնակ,

ե. չափսեր՝ 6 ամսեկան և ավելի բարձր տարիք,

զ. համատեղելի է տարբեր անվասայլակների շրջանակների հետ (նստատեղը կարող է ամրացվել տարբեր տեսակի սայլակների հիմքերի վրա, ինչը ապահովում է այդ նստատեղի ֆունկցիոնալությունը և ճկունություն, նստատեղը կարող է ամրացվել ակտիվ սայլակների շրջանակների վրա, բազմաֆունկցիոնալ սայլակների վրա և այլն),

է. անվտանգության բարձրագույն մակարդակ.

4) անվասայլակի հիմնական հավաքածու.

ա. աթոռ (նստատեղ) — 1 հատ,

բ. մուլտի Ֆրեյմ (Multi Frame) շրջանակ մեծ հետևի անիվներով (55 սմ)- 1 հատ,

գ. բարձիկներ (նստատեղի և մեջքի համար)- 2 հատ,

դ. արմնկակալներ- 2 հատ,

ե. ոտնակ- 1 հատ,

զ. Y-աձև կոնքի գոտի- 1 հատ,

է. արգելակներ- 4 հատ,

ը. կրծքավանդակի գոտի- 1 հատ,

թ. գլխի հենարան- 1 հատ,

ժ. ազդրերի հենարաններ- 1 հատ,

ժա. հրման շրջանակ- 1 հատ,

ժբ. ուղեկցողի համար նախատեսված բռնակներ- 2 հատ.

5) անվասայլակի լրացուցիչ մասեր.

ա. գլխակալներ,

բ. կողային հենարաններ՝ ֆիքսված / ծալվող,

գ. կոնքային կանգնակներ,

դ. արմնկակալներ,

ե. արմնկակալներ սեղանի համար,

զ. սեղաններ,

է. բռնակ սեղանի համար,

ը. խաղային ստենդ,

թ. 2-կետային / 4-կետային կոնքային գոտիներ,

ժ. կրծքային ժիլետ,

ժա. H-աձև գոտի,

ժբ. թիթեռ-գոտի,

ժգ. խաչաձև գոտի,

ժդ.կոնքային գոտի տեսակ 1 / տեսակ 2,

ժե. ոտքերի բացման գոտիներ,

ժզ. բարակ կրծքային գոտիներ,

ժէ. ուսային գոտիներ,

ժը. դաստակների ամրագոտիներ,

ժթ. ոտքերի ամրակներ,

իա. սրունքների ամրակներ,

իբ. աբդուկտորներ (տարածող մկաններ): Սայլակին կից հատուկ կարգավորիչներ են, որոնք կանխում են ոտքերի միմյանց մոտենալը և պահպանում են ճիշտ դիրքը նստած վիճակում),

իգ. մեջքի երկարության մեծացում,

իդ. մեջքի լայնության մեծացում,

իե. մեջքի ֆիքսատոր 90° անկյան տակ,

իզ. կողային հենարանների արագ ամրացումներ,

իէ. սրունքի ամրակ,

իը. ոտնակ:

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2026-09-18

 

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2026 թվական: