ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ապրանքաշրջանառության ակտիվացման և դրամաշրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել բոլոր արտադրական ձեռնարկություններին` անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևերից, սեփական արտադրության արտադրանքի այն մասը, որը գերազանցում է պետական պատվերով (պետական կարիքների ապահովման համար) նախատեսված ծավալները, իրացնել հանրապետությունում և հանրապետությունից դուրս գտնվող իրավաբանական և ֆիզիկական անձանց, սահմանված կարգով, ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ անկանխիկ ձևով:
2. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետում առաջին կետում նշված արտադրական ձեռնարկությունները սեփական կարիքների համար օգտվում են կանխիկ դրամ ստանալու իրավունքից, նրանց առաջին իսկ պահանջով, հաշվետու ժամանակաշրջանում սեփական արտադրության արտադրանքի վաճառքից բանկերի դրամարկղեր մուտքագրված նրանց կանխիկ հասույթի սահմաններում:
3. Արտադրական ձեռնարկությունների սեփական արտադրության արտադրանքի իրացումից գոյացած կանխիկ դրամի հասույթը երկօրյա ժամկետում ենթակա է հանձնման համապատասխան բանկային հիմնարկներին:
4. Բանկային խորհրդին` ֆինանսների նախարարության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն արտադրական ձեռնարկությունների սեփական արտադրության արտադրանքի իրացումից գոյացած կանխիկ դրամի հասույթը բանկային հիմնարկներին հանձնելու կարգի մասին:
5. Հայաստանի Հանրապետության բանկին` մեկշաբաթյա ժամկետում մշակել հսկողության իրականացման կարգ և այն հասցնել համապատասխան բանկերի հիմնարկություններին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՓՈԽնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
4 հունվարի 1992 թ. N 2 քաղ. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 31.05.1993, N 284 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|