ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՖԻՆԱՆՍԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՇԱՃ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 988-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.09.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«18» սեպտեմբերի 2026 թ.

N 988-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՖԻՆԱՆՍԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՇԱՃ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել հաշվետու ֆինանսական հաստատության կողմից պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում հաշվետու հաշիվների չբացահայտման դեպքում հարկային մարմնին զրոյական հաշվետվության ներկայացման կարգը և ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՊԵԿ նախագահի 2025 թվականի փետրվարի 4-ի՝ «Օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձևը սահմանելու մասին» N 122-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

9/18/2026

Է. ՀակոբՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2026 թվականի

սեպտեմբերի 18-ի N 988-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՖԻՆԱՆՍԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՇԱՃ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հաշվետու ֆինանսական հաստատության կողմից պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում հաշվետու հաշիվների չբացահայտման դեպքում հարկային մարմին զրոյական հաշվետվության ներկայացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետու ֆինանսական հաստատությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնում են հաշվետու հաշիվների չբացահայտման վերաբերյալ զրոյական հաշվետվություն՝ համաձայն սույն հավելվածով սահմանված ձևի։

3․ Սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվետվությունը հարկային մարմին է ներկայացվում «Տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի» (այսուհետ՝ Համակարգ) կամ crs@taxservice.am էլեկտրոնային հասցեի միջոցով:

4․ Սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելուց հետո տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշվի հայտնաբերման դեպքում, հայտնաբերելու օրվանից տասնօրյա ժամկետում համապատասխան տեղեկությունները օրենքով սահմանված կարգով Համակարգի կամ crs@taxservice.am էլեկտրոնային հասցեի միջոցով ներկայացվում են հարկային մարմնին։

 

ՁԵՎ

ՊԱՏՇԱՃ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

1. Հաշվետու ֆինանսական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հաշվետու ֆինանսական հաստատության անվանումը

 

3. Հաշվետու ֆինանսական հաստատության հասցեն

 

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ տեղեկացվում է, որ 20__ թվականի հարկային տարվա ընթացքում Միասնական հաշվետվողական ստանդարտով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգերի իրականացման արդյունքում հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշիվներ չեն բացահայտվել:

 

 Պաշտոնատար անձ

_______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան