ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1414-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (02.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2026 թվականի N 1414-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Որոշման NN 9 և 9.1 հավելվածներում 1058 «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի 11002 «ԱՀԿ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ առևտրային ներկայացուցիչների նպատակների և խնդիրների իրագործում» միջոցառման «Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ առևտրային ներկայացուցչություններ, քանակ» արդյունքային չափորոշիչի անվանումը փոխարինել «Օտարերկրյա պետություններում ՀՀ առևտրական կցորդներ և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, քանակ» անվանումով: 1116 «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի 11001 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման «մ.ե.կ., Ծաղիկ, հատ» տողից հետո ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ՝ «Նախատեսված անասնագլխաքանակի վարակամերժության աստիճանը ընդհանուր անասնագլխաքանակի մեջ ըստ հիվանդությունների, տոկոս», «ձի, խլնախտ, տոկոս» տողից հետո ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ՝ «Միջոցառումների իրականացման պարբերականությունն ըստ հիվանդությունների, անգամ», 1116 «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի 11005 «Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» միջոցառման «Համարակալման միջոցառումների քանակը հատ, այդ թվում» ենթախմբի 5-րդ տողի «ընթացիկ տարվա գառներ և ուլեր» տողից հետո ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ՝ «Նախատեսված անասնագլխաքանակը ըստ համարակալման (%)» և 9-րդ տողի «ընթացիկ տարվա գառներ և ուլեր» տողից հետո ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ՝ «Միջոցառումների իրականացման պարբերականությունը ըստ համարակալման (անգամ)»:

3. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում 1058 «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի 11002 «ԱՀԿ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ առևտրային ներկայացուցիչների նպատակների և խնդիրների իրագործում» միջոցառման անվանումը փոխարինել «Օտարերկրյա պետություններում ՀՀ առևտրական կցորդների և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) մշտական ներկայացուցչի նպատակների և խնդիրների իրագործում» անվանումով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1414-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1414-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1414-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1414-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1414-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 1-ի N 1414-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան