ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0258-Ն. 25.09.2026
|
25 սեպտեմբերի 2026 թվականի |
թիվ 258-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել վճարահաշվարկային փաստաթղթերին ներկայացվող նոր պահանջներ` կապված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ընդլայնման հետ և պահանջներ՝ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասի «ե» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380․1-ին հոդվածի 1.2-րդ մասը և 381-րդ հոդվածի 3-րդ մասի 20-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն, 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն, 2000 թվականի փետրվարի 1-ի թիվ 18 և 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) Փոխանցում` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության ամբողջական կատարմանն ուղղված գործընթաց է, որի արդյունքում ապահովվում է վճարողից կանխիկով կամ դրա բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից (այսուհետ նաև՝ Հաշիվ) դրամական միջոցների և համապատասխան կարգադրության ընդունումը և շահառուին կանխիկով կամ դրա Հաշվին այդ միջոցների տրամադրումը՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից: Սույն կետից բացառություն է կազմում վճարողի կողմից շահառուի Հաշվին միջոցների մուտքագրումը կամ Հաշվից դուրս բերումը (կանխիկացումը), այն դեպքում, երբ շահառուի հաշվին միջոցների մուտքագրում կամ դուրս բերում (կանխիկացում) իրականացնելու պահին հնարավոր է նույնականացնել, որ վճարողը կամ միջոցների ստացողն ու շահառուն միևնույն անձն է։»:
2) Կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետում ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով»» բառերը փոխարինել ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով»» բառերով:
3) Կարգը 3-րդ կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ և 15-րդ ենթակետերով.
«14) Էլեկտրոնային առողջապահության համակարգ՝ ըստ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:
15) էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիր (այսուհետ՝ ծածկագիր)` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված նշանակության:»:
4) Կարգը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12․1-ին կետով.
«12.1. Էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատական նույնականացման ծածկագիրը պարտադիր ներառվում և լրացվում է սույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում՝ այն դեպքերում, երբ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կանխիկ միջոցներով վճարումը կամ փոխանցումն իրականացվում է՝ կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքի կիրառմամբ կամ Ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանումում:»։
5) Կարգը 14-րդ կետի 6-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե1» պարբերությամբ․
«ե1․ էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված ծածկագիր, կամ»։
6) Կարգի 17-րդ կետի 1-ի ենթակետով ներկայացված աղյուսակի 21-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| « |
|
»: |
7) Կարգի 17-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11) «Վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» և «պարտավորության տեսակը և ժամանակահատվածը» դաշտերի առկայությունը և լրացումը պարտադիր է միայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում: Ընդ որում՝ «վճարման հիմք հանդիսացող փաստաթուղթ» դաշտի առկայությունը և լրացումը պարտադիր է, երբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց կանխիկ միջոցներով վճարումը կամ փոխանցումը իրականացվում է՝ կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքի կիրառմամբ կամ Ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանումում։ Այլ դեպքերում նշված դաշտերում լրացման ենթակա տեղեկատվությունը կարող է արտացոլվել «Գործարքի նպատակ» դաշտում,»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 2-ից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-10-01 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2026 թվական: