ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՅՆ ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 486
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(24.09.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 1992 թ. N 486

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության այն բարձրագույն ուսումնական հաստատությունների և քոլեջների ցանկը, որոնց ուսանողներին կրթությունը շարունակելու համար տրվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունք, համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1992 թ.

սեպտեմբերի 24-ի N 486 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Երևանի պետական համալսարան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

ա) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ

բ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

գ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ

Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ

Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական ինստիտուտ

Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ

Վանաձորի մանկավարժական ինստիտուտ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ

Երևանի բժշկական ինստիտուտ

Հայաստանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ

Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Երևանի հումանիտար քոլեջ

Իջևանի ռեգիոնալ քոլեջ-համալսարան

Աբովյանի ճարտարագիտական քոլեջ

Սիսիանի հումանիտար քոլեջ

Երևանի Վարազդատ թագավորի անվան կիրառական մարմնակրթության քոլեջ

ՀՀ ՆԳՆ-ի բարձրագույն դպրոց

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ