ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 սեպտեմբերի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 123-Ա |
«ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ՝ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ԵՀ N 305 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման ԵՀ N 305 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հունվարի 20-ին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման ԵՀ N 305 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 30-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. սեպտեմբերի 29 ք. Երևան |