ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«29» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026 թ. |
N 627-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի N 608-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումը․
1) Հրամանով հաստատված Հավելված 1-ի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․
«Նոտարական գրասենյակը չի կարող գտնվել այլ գործող նոտարական գրասենյակին ավելի մոտ, քան մեկ կիլոմետր հեռավորությամբ։ Սույն կետով սահմանված պահանջի պահպանված լինելը որոշելու նպատակով նոտարական գրասենյակների միջև հեռավորությունը որոշվում է դրանց մուտքերի տեղադիրքերի միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող երթուղու հաշվարկման հնարավորություն ունեցող նավիգացիոն համակարգի միջոցով տվյալ պահին ցուցադրվող հետիոտնային և ավտոմոբիլային երթուղիների երկարություններից նվազագույնով։ Սույն պահանջը չի տարածվում հիմնական աշխատավայրից նույն նստավայրում հարյուր մետր շառավղով նոր աշխատավայր տեղափոխվող նոտարական գրասենյակների տեղակայման վրա:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Պարտականությունները կատարող՝
9/29/2026 |
Գ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2026 թվական: