ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«23» սեպտեմբերի 2026 թ. |
N 995-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 326-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 326-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետով սահմանված դեպքի։
3․ Բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպություններին բաշխման կամ վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների նկատմամբ սույն հրամանը կիրառվում է 2027 թվականի փետրվարի 1-ից։ Ընդ որում, սույն կետը տարածվում է նաև մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա։
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
2026-09-23 |
Կ. ԹԱՄԱԶՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի N 995-Ն հրաման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«25» սեպտեմբերի 2017 թ. |
N 326-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՄ ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ, ՓԱՅԱԲԱԺՆԻՑ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ, ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը՝ համաձայն հավելվածի։
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N 326-Ն հրաման |
|
Ձև |
|
ՀԱՇՎԱՐԿ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՄ ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ, ՓԱՅԱԲԱԺՆԻՑ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ, ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի համարը ________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||
|
2. Հարկ վճարողը |
|||||||||||||||
|
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|||||||||||||||
|
4. Հաշվետու ժամանակաշրջանը |
| ||||||||||||||
Բաժին 1.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ
|
(դրամ) |
|
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության հարկ վճարողի նույնակա-նացման ծածկագիրը (համարը) |
Կազմակեր-պական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Իրավաբա-նական հասցեն (գտնվելու վայրը) |
Պետութ-յան կոդը |
Եկամտի վճարման ամսա-թիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը, շահութահարկի դրույքաչափը, շահութահարկի գումարը | |||
|
եկամտի կոդ |
եկամտի գումար |
դրույքա- չափ |
հարկի գումար | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ընդամենը |
|||||||||
Բաժին 2.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով
|
(դրամ) |
|
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության հարկ վճարողի նույնակա-նացման ծածկագիրը (համարը) |
Կազմակեր-պական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Իրավաբա-նական հասցեն (գտնվելու վայրը) |
Պետութ-յան կոդը |
Եկամտի վճարման ամսա-թիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը, շահութահարկի դրույքաչափը, շահութահարկի գումարը | |||
|
եկամտի կոդ |
եկամտի գումար |
դրույքա- չափ |
հարկի գումար | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ընդամենը |
|||||||||
Բաժին 3.
Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը վճարված՝ մշտական հաստատությանը վերագրվող Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ
|
(դրամ) |
|
ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակեր-պության մշտական հաստա-տության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության հարկ վճարողի նույնակա-նացման ծածկագիրը (համար) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության կազմակեր-պական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության իրավա-բանական հասցեն (գտնվելու վայրը) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության պետության կոդը |
Եկամտի վճարման ամսա-թիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը | |
|
եկամտի կոդ |
եկամտի գումար | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Բաժին 4.
Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին չդասվող եկամուտներ
|
(դրամ) |
|
ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակեր-պության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության հարկ վճարողի նույնակա-նացման ծածկագիրը (համարը) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության կազմակեր-պական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության իրավա-բանական հասցեն (գտնվելու վայրը) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության պետության կոդը |
Եկամտի վճարման ամսաթիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը | |
|
եկամտի կոդ |
եկամտի գումար | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Բաժին 5.
Ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող՝ բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի դիմաց շահաբաժիններ, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բաժնետոմսերի դիմաց բանկերի կողմից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժիններ, եթե շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ տվյալ բանկի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը
|
(դրամ) |
|
Բանկի բաժնե-տիրոջ կամ փայա-տիրոջ կամ անդամի անվանումը |
Բանկի բաժնե-տիրոջ կամ փայա-տիրոջ կամ անդամի հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
Բանկի բաժնե-տիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի կազմա-կերպական-իրավական ձևը |
Բանկի բաժնե-տիրոջ կամ փայա-տիրոջ կամ անդամի իրավա-բանական հասցեն (գտնվելու վայրը) |
Բանկի կողմից ֆոնդային բորսա-ներում ընդհա-նուր ցուցակ-ված բաժնե-տոմսերի անվանա-կան արժեքը |
Շահա-բաժին ստացող բաժնետի-րոջը պատ-կանող՝ բանկի կողմից ցուցակված բաժնետոմ-սերի անվա-նական արժեքը |
Շահաբաժնի բաշխման ամսաթիվը, շահաբաժնի գումարը, շահութահարկի դրույքաչափը, շահութահարկի գումարը | |||
|
Բաշխման ամսաթիվ |
Եկամտի գումար |
Դրույքա-չափ |
Հարկի գումար | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ընդամենը |
|||||||||
Կ Ա Ր Գ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՂԱՐԿԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՄ ՓԱՅԱՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ, ՓԱՅԱԲԱԺՆԻՑ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ, ԱՅԴ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների):
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու կամ բնակության վայրը:
5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:
6․Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը։
7․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը)։
8․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը (առկայության դեպքում)։
9․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)։
10․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության գրանցման պետության կոդը․
1) 101՝ Ռուսաստանի Դաշնություն․
2) 102՝ Բելառուսի Հանրապետություն․
3) 103՝ Ղազախստանի Հանրապետություն․
4) 104՝ Ղրղզստանի Հանրապետություն․
5) 105՝ Տաջիկստանի Հանրապետություն․
6) 106՝ Թուրքմենստան․
7) 107՝ Ուզբեկստանի Հանրապետություն․
8) 108՝ Ուկրաինա․
9) 109՝ Մոլդովայի Հանրապետություն․
10) 110՝ Ավստրիայի Հանրապետություն․
11) 111՝ Լեհաստանի Հանրապետություն․
12) 112՝ Շվեյցարիայի Համադաշնություն․
13) 113՝ Արաբական Միացիալ Էմիրություններ․
14) 114՝ Լիբանանի Հանրապետություն․
15) 115՝ Չեխիայի Հանրապետություն․
16) 116՝ Լիտվայի Հանրապետություն․
17) 117՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն․
18) 118՝ Բելգիայի Թագավորություն․
19) 119՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն․
20) 120՝ Ռումինիա․
21) 121՝ Բուլղարիայի Հանրապետություն․
22) 122՝ Խորվաթիայի Հանրապետություն․
23) 123՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն․
24) 124՝ Կանադա․
25) 125՝ Սերբիայի Հանրապետություն․
26) 126՝ Դանիայի Թագավորություն․
27) 127՝ Կիպրոսի Հանրապետություն․
28) 128՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն․
29) 129՝ Էստոնիայի Հանրապետություն․
30) 130՝ Հնդկաստանի Հանրապետություն․
31) 131՝ Սինգապուրի Հանրապետություն․
32) 132՝ Թաիլանդի Հանրապետություն․
33) 133՝ Հունաստանի Հանրապետություն․
34) 134՝ Սլովակիայի Հանրապետություն․
35) 135՝ Հունգարիա․
36) 136՝ Սլովենիայի Հանրապետություն․
37) 137՝ Ինդոնեզիայի Հանրապետություն․
38) 138՝ Վրաստան
39) 139՝ Իռլանդիա․
40) 140՝ Իսպանիայի Թագավորություն․
41) 141՝ Մալթայի Հանրապետություն․
42) 142՝ Իսրայել․
43) 143՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն․
44) 144՝ Քուվեյթի Պետություն․
45) 145՝ Իտալիայի Հանրապետություն․
46) 146՝ Քատարի Պետություն․
47) 147՝ Իրանի Իսլամական Հանրապետություն․
48) 148՝ Նիդերլանդների Թագավորություն․
49) 149՝ Ֆինլանդիայի Հանրապետություն․
50) 150՝ Լատվիայի Հանրապետություն․
51) 151՝ Շվեդիայի Թագավորություն․
52) 152՝ Ֆրանսիայի Հանրապետություն․
53) 199՝ Այլ պետություններ․
11․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը։
12․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը․
1) 001՝ շահաբաժիններ.
2) 002՝ պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես՝ փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.
3) 003՝ ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.
4) 004՝ ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.
5) 005՝ գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.
6) 006՝ շարժական գույքի օտարումից եկամուտներ.
7) 007՝ անշարժ գույքի օտարումից եկամուտներ.
8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ․
9) 009` ապահովագրական հատուցումներ․
10) 010՝ վերաապահովագրական վճարներ․
11) 011՝ փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ․
12) 012՝ տոկոսներ, բացառությամբ փոխառության տոկոսների տեսքով եկամուտների․
13) 013՝ ակտիվի արժեքի հավելաճ․
14) 099՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ։
13․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:
14. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված՝ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
15. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը՝ ըստ եկամտի տեսակների:
16․ Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան։
17․ Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով։
18․Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված՝ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
19. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը՝ ըստ եկամտի տեսակների:
20․ Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան։
21․Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը և վերագրվում են վերջինիս։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտները (այդ թվում՝ շահաբաժինները) վճարվում են մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, ապա այդ եկամուտները (այդ թվում՝ շահաբաժինները) լրացվում են Հաշվարկի 1-ին կամ 2-րդ բաժիններում։
22․ Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան։
23․ Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված այն եկամուտները, որոնք, Օրենսգրքի 107-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածում նշված՝ եկամուտ չհամարվող տարրերը։
24․ Հաշվարկի 5-րդ բաժինը լրացվում է միայն բանկերի կողմից։ Սույն բաժնում լրացվում են ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող՝ բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի դիմաց շահաբաժինները, ինչպես նաև բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բաժնետոմսերի դիմաց բանկերի կողմից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժինները (այսուհետ՝ բանկի կողմից վճարվող շահաբաժիններ), եթե շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ տվյալ բանկի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասի, փայաբաժնի դիմաց վճարվող շահաբաժինների դեպքում Հաշվարկի 5-րդ բաժնի աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները չեն լրացվում։ Բանկի կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին (այդ թվում՝ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին) վճարված շահաբաժինները (այդ թվում՝ բանկի կողմից թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից վճարված շահաբաժինները) լրացվում են Հաշվարկի 1-ին կամ 2-րդ բաժիններում։
Հաշվարկի 5-րդ բաժնի աղյուսակի․
1) 1-ին սյունակում լրացվում է բանկի՝ ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի անվանումը,
2) 2-րդ սյունակում լրացվում է բանկի՝ ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
3) 3-րդ սյունակում լրացվում է բանկի՝ ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի կազմակերպական-իրավական ձևը,
4) 4-րդ սյունակում լրացվում է բանկի՝ ռեզիդենտ հանդիսացող բաժնետիրոջ կամ փայատիրոջ կամ անդամի իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը),
5) 5-րդ սյունակում լրացվում է բանկի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքը,
6) 6-րդ սյունակում լրացվում է շահաբաժին ստացող բաժնետիրոջը պատկանող՝ բանկի կողմից ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքը,
7) 7-րդ սյունակում լրացվում է շահաբաժնի բաշխման ամսաթիվը,
8) 8-րդ սյունակում լրացվում է վճարվող եկամտի գումարը,
9) 9-րդ սյունակում լրացվում է վճարվող շահաբաժնի նկատմամբ կիրառված՝ օրենսգրքի 125-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված շահութահարկի դրույքաչափը,
10) 10-րդ սյունակում լրացվում է վճարվող շահաբաժնից հաշվարկված շահութահարկի գումարը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|