ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«25» սեպտեմբերի 2026 թ. |
N 1003-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված), եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկների, տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի՝
1) N 1 հավելվածում առկա եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների ամսական հաշվարկի ձևի 2-րդ բաժնի՝
ա. լրացման կարգի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով.
«1.1) բանկերի թողարկած և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից 2027 թվականի փետրվարի 1-ից ստացվող շահաբաժինների (այդ թվում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերագրվող շահույթներից՝ որպես շահույթի բաշխում ստացվող շահաբաժինների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով: Ընդ որում, տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների վճարման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:».
բ. լրացման կարգի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Կրիպտոակտիվների օտարման դիմաց եկամուտը Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտն է.».
գ. լրացման կարգի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) Կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից եկամուտը «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող անշարժ գույքի սեփականատիրոջ եկամուտներն են։».
դ. 2-րդ աղյուսակի 7-րդ կետում «6-րդ և 8-րդ տողերում» բառերը փոխարինել «6-րդ, 8-րդ, և 8.1-ին տողերում» բառերով.
ե. 2-րդ աղյուսակի 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետ.
| « |
|
». |
զ. 2-րդ աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
». |
է. 2-րդ աղյուսակի 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետ.
| « |
|
». |
2) N 3 հավելվածում առկա եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ձևի 3-րդ բաժնի 1-ին գլխի՝
ա. աղյուսակի 1-ին կետի 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին ենթակետ.
| « |
|
». |
բ. լրացման կարգի 8-րդ կետի 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին ենթակետ.
«15.1) «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից հարկային տարվա ընթացքում ստացված (այդ թվում հարկային գործակալներից) եկամուտների հանրագումարի 60 միլիոն դրամը գերազանցող գումարը (տող [3.18.1]),».
3) N 4 և N 5 հավելվածների եկամտի կոդերի աղյուսակների՝
ա. 7-րդ կետերում «6-րդ և 8-րդ տողերում» բառերը փոխարինել «6-րդ, 8-րդ և 8.1-ին տողերում» բառերով.
բ. 8-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետեր.
| « |
|
». |
գ. N 4 և N 5 հավելվածների եկամտի կոդերի աղյուսակների 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
». |
դ. 14-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետեր.
| « |
|
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետով սահմանված դեպքերի։
3. Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ», «դ», «ե» պարբերությունները, 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններն ուժի մեջ են մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից, իսկ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» և «է» պարբերությունները, 2-րդ ենթակետը և 3-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից։
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
2026-09-25 |
Կ. ԹԱՄԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|