ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4586-Ա |
«17» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի Հ.2455-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդված-ներով, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.08.2022թ. հ.29082022-01-0097 վկայականը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.09.2026թ. հ.20-Ել-86108 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Լևոն Սումբատյանի՝ ի դեմս ներկայացուցչի 13.08.2026թ. հ.Դ-86108-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2025թ. հունիսի 23-ի «Երևան, Կենտրոն, Անտառային փողոց հ.11/5 հասցեի բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Լևոն Արազի Սումբատյանի իրավունքները վերականգնելու, 98.65քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2455-Ա որոշման 1-ին կետում՝ «օրինական 414.03քմ մակերեսով հողամասին» բառերը փոխարինել «օրինական 186.13քմ և 22.79քմ մակերեսներով հողամասերին» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|