ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«24» սեպտեմբերի 2026 թ. |
N 1000-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 298-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 298-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) հրամանով հաստատված հավելվածի` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևում
ա․ լրացնել 9․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
| « |
|
», |
բ․ լրացնել 13․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
| « |
|
», |
գ․ լրացնել 14․1-ին և 14.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ՝
| « |
|
», |
դ․ 16-րդ կետը փոխարինել հետևյալ խմբագրությամբ
| « |
|
», |
ե․ լրացնել 19․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
| « |
|
», |
զ․ 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
է․ 25-րդ և 26-րդ կետերում «հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «կամ հաշիվ վավերագրերում» բառերով, իսկ 28-րդ կետում՝ «հարկային հաշիվներով» բառերից հետո լրացնել «կամ հաշիվ վավերագրերով» բառերով,
ը. լրացնել 31․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
| « |
|
», |
թ․ 33-րդ կետում «([30] + [31] + [32.Ա] - [32.Բ])» թվային արտահայտությունը փոխարինել «([30] + [31] – [31.1.1] + [31.1.2] + [32.Ա] - [32.Բ])» թվային արտահայտությամբ,
2) հրամանով հաստատված հավելվածի` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևի լրացման կարգում`
ա․ լրացնել 13․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«13․1․ Միասնական հաշվարկի 9․1-ին կետի [Ա] վանդակում լրացվում է ՀԴՄ վերադարձի կտրոնով գործարքի նվազեցման դեպքում այդ գործարքի դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ։»,
բ․ լրացնել 17․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«17․1․ Միասնական հաշվարկի 13.1-ին կետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում դուրս գրված ճշգրտող հաշիվ վավերագրերով գործարքների հարկման բազան, ինչպես նաև դուրս գրված ճշգրտող հարկային հաշվում միաժամանակ ԱԱՀ-ից ազատված գործարք արտացոլված լինելու դեպքում միայն ԱԱՀ-ից ազատված այդ գործարքի հարկման բազան: Միասնական հաշվարկի 13․1-ին կետի՝
1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում՝ ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հաշիվ վավերագրերով կամ ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազան (հարկման բազայի նվազեցում),
2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով դուրս գրված ճշգրտող հաշիվ վավերագրերով կամ ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազան (հարկման բազայի ավելացում):»,
գ. լրացնել 18․1-ին և 18.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ՝
«18․1․ Միասնական հաշվարկի 14.1-ին կետը լրացվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Միասնական հաշվարկի 14.1-ին կետում լրացվում է առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով տեղեկատվությունը։ Միասնական հաշվարկի 14.1-ին կետի [Ա] վանդակում լրացվում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով Հարկային օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն որոշվող հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը։ Ընդ որում, Միասնական հաշվարկի 14.1-ին կետի [Ա] վանդակում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ով հարկման բազայի ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:
18․2․ Միասնական հաշվարկի 14.2-րդ կետը լրացվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից: Միասնական հաշվարկի 14․2-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում՝ Հարկային օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն որոշվող հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, Միասնական հաշվարկի 14.2-րդ կետի [Ա] վանդակում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ով հարկման բազայի ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:»,
դ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. Միասնական հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [7.Ա], [8.2Ա], [9.Ա], [12.Ա], [13.Ա], [13.2Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Ա], [9.Բ], [9.1Ա], [9.1Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [7.Բ], [8.2Բ], [9.Բ], [10.Բ], [11.2Բ], [14.1Բ], [15.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Բ], [9.1Բ], [11.1Բ], [14.2Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:»,
ե. 21-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի,» բառերը և նույն կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) լրացվում են Հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող այն ապրանքների հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, որոնց անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հանձնման (փոխանցման) օրը ներառող ամսվա վերջին օրը, անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից, ընդգրկում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,»,
զ. լրացնել 23.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«23․1․ Միասնական հաշվարկի 19․1-ին կետի`
1) 1-ին ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հաշիվ վավերագրերով գործարքների հարկման բազան,
2) 2-րդ ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ դուրս գրված ճշգրտող հաշիվ վավերագրերով գործարքների հարկման բազան:»,
է. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ը. 29-րդ, 30-րդ և 32-րդ կետերում «հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «կամ հաշիվ վավերագրերում» բառերը,
թ. լրացնել 35.1-ին կետ հետևյալ խմբագրությամբ՝
«35.1. Միասնական հաշվարկի 31.1-ին կետի՝
1) 1-ին ենթակետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկի գումարները,
2) 2-րդ ենթակետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկի գումարները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
25.09.2026 |
Կ. ԹԱՄԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|