ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1390-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (29.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2026 թվականի N 1390-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ և 57.1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «պետական գրանցման համարը՝ 222.120.804403» (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 219,000,320.0 (երկու հարյուր տասնինը միլիոն երեք հարյուր քսան) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

2. Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «պետական գրանցման համարը՝ 222.120.00731» (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 266,813,896.0 (երկու հարյուր վաթսունվեց միլիոն ութ հարյուր տասներեք հազար ութ հարյուր իննսունվեց) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված դրամական միջոցների ներդրումներն ընկերությունների կանոնադրական կապիտալում, ընկերությունների կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, ինչպես նաև կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված այլ ծախսերն իրականացնել ընկերությունների միջոցների հաշվին:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառուցման աշխատանքների կատարման 2021 թվականի հուլիսի 27-ին «Արտ Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետական գնման N ՀՀԱՆԲՄԱՇՁԲ-2021/3 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 8 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառուցման աշխատանքների կատարման՝

1) 2021 թվականի ապրիլի 23-ին «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետական գնման N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/15 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 24,2 տոկոսի չափով.

2) 2021 թվականի նոյեմբերի 15-ին «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման N ՀՀՔԿ- ԳՀԽԾՁԲ-21/16 պայմանագրի գումարն ավելացնել պայմանագրի գնի մինչև 22,13 տոկոսի չափով:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքի վերակառուցման աշխատանքների իրականացման 2023 թվականի հունիսի 30-ին «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» և «ԲԻԴԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումի հետ կնքված պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/6 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 35,11 տոկոսի չափով:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառուցման մնացորդային աշխատանքների իրականացման 2026 թվականի մարտի 18-ին «ԴԷԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետական գնման N ՀՀ ՔԿ ՀԲՄԱՇՁԲ- 26/2 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 21,0 տոկոսի չափով:

8. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի NN 1 և 3 աղյուսակներում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի NN 1, 2 և 7 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

25.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1390-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2026 թվական: