ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 779-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (25.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2026 թվականի N 1372-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 779-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 779-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին».

2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին և 1․2-րդ կետերով՝

«1․1. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի («Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկի 1-ին և 2-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի N LB26/00157 պայմանագրով սահմանված «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, դրանք հանձնվելու են «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2․ Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 29-ից մինչև 2027 թվականի ապրիլի 28-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

24.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1372-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 4-ի N 779-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝ 10 նիշի մակար-դակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ**

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8704229209

Բեռնափոխադրման

համար

նախատեսված

մեքենաներ՝

MAN TGM 15.250

4x2 BB CH

Արտադրության տարեթիվ՝ 2025 թ.-

2027 թ.

հատ

2

Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ

Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան

59 000 000

Լիզինգ պայմանագիր N LB26/00157

2․

8704229209

Բեռնափոխադրման համար նախատեսված մեքենաներ՝

MAN TGL 12.250 4x2 BB CH

Արտադրության տարեթիվ՝ 2025թ.- 2027թ.

հատ

6

Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ

Նիդերլանդների Թագավորություն, Բելգիա, Գերմանիա, Եվրամիության այլ երկրներ, Չինաստան, ԱՄԷ, Վրաստան

156 000 000

Լիզինգ պայմանագիր N LB26/00157

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

3901109000

Պոլիէթիլենի հումք առաջնային ձևով

Հալման ինդեքս՝ 0.2- 0.4գ/10ր

Խտություն՝ 0.85- 097գ/մլ

կգ

5 000 000

Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, ԱՄՆ,

Վրաստան, Մալայզիա, Հարավային Կորեա

Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, ԱՄՆ,

Վրաստան, Մալայզիա, Հարավային Կորեա

3 483 000 000

 

2.

7308909809

Սև մետաղներից մետաղական կոնստրուկցիաներ և դրանց մասեր, ինչպես նաև թիթեղներ, ձողեր, անկյունակներ, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանքներ՝

նախատեսված

մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու

համար, այլ

Մետաղի տեսակ՝ սև մետաղ

կգ

678 000

ԱՄԷ

ԱՄԷ

324 400 000

 

3.

7308905100

Պանելներ՝ բաղկացած ծալքավոր թիթեղից պատրաստված երկու պատերից՝ մեկուսիչ լցանյութով

Ցինկապատ պողպատե պրոֆիլավորված թիթեղ։ Միջուկը՝ Պոլիիզոցիանուրատ (PIR), պոլիուրեթան (PUR) կամ հանքային

բազալտային բուրդ։

քմ/ կգ

35 000 /

350 000

Թուրքիա

Վրաստան

332 500 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

4 354 900 000

 
»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


24.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան