ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1378-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին։
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման նպատակով գույքը ենթակա է տեղափոխման պետական շարժական գույքի պահառության նպատակով կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող., 79 հասցեում գտնվող պահառության վայր՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) կազմակերպությունը պատասխանատվություն է կրում գույքի հետ կապված ցանկացած պարտավորության համար, որն առաջացել է մինչև գույքի հանձնումը կոմիտեին։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1378-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Մակնիշը |
Հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
|
1. |
MITSUBISHI PAJERO STATION 3.0 |
005 LL 01 |
2007 թ. |
JMYLRV93W8J702403 |
976,833․0 |
54,158.36 |
|
2. |
UAZ 3163 |
016 LL 02 |
2006 թ. |
XTT31630070003384 |
138,550․0 |
0 |
|
3. |
VAZ 21214 |
015 LL 02 |
2006 թ. |
XTA21214061839140 |
41,400․0 |
0 |
|
4. |
VAZ 212140 |
973 OZ 61 |
2015 թ. |
XTA212140G2243724 |
3,930,000․0 |
0 |
|
5. |
VAZ 212140 |
696 OZ 61 |
2015 թ. |
XTA212140F2212016 |
3,930,000․0 |
0 |
|
6. |
VAZ 21214 |
660 LL 01 |
2006 թ. |
XTA21214061839130 |
41,400․0 |
0 |
|
7. |
VAZ 212140 |
695 OZ 61 |
2015 թ. |
XTA212140G2244059 |
3,958,000․0 |
566,568.46 |
|
8. |
UAZ COMBI 390995-460-04 |
776 SS 60 |
2017 թ. |
XTT390995H1221229 |
5,583,333.33 |
0 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
24.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |