ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 934-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (24.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 934-Ա

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, հավելվածի 3-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով՝

1. Հաստատել ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-313-Ն, ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-314-Ն և ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-315-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


23.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 934-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

««ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՕ-313-Ն, ««ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՕ-314-Ն ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՀՕ-315-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի ընդունման համար պատասխանատու պետական կառավարման

մարմնի անվանումը

Իրավական ակտի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Պրոբացիայի ծառայության

կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների

փոխադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի

Հանրապետության

արդարադատության

նախարարի հրաման

Հայաստանի

Հանրապետության

արդարադատության

նախարարություն

2026 թվականի

դեկտեմբերի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ

կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-313-Ն օրենքի 1-ին հոդվածով

«Պրոբացիայի ծառայության

մասին» օրենքի 25-րդ հոդվածում լրացվող 2-րդ մաս

2․

«Ոստիկանության, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից ձերբակալված, կալանավորված, տնային կալանքի տակ գտնվող և դատապարտված անձանց փոխադրման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրաման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-313-Ն օրենքի 1-ին հոդվածով

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածում լրացվող 2-րդ մաս, ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-314-Ն օրենքի 1-ին հոդվածով

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվող 3-րդ մաս,

««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-315-Ն օրենքի 1-ին մասով

«Ոստիկանության մասին» օրենքի

17-րդ հոդվածում լրացվող 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


23.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ