ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2026 թվականի N 1356-Ա
ԳՐԻԳՈՐԻ ՍՈՒՐԵՆԻ ԲԱԲԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎՅԱՉԵՍԼԱՎ ԱՐԿԱԴԻԻ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով ` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հեռացվելու հիմքով դադարեցնել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող՝
1) «Ռադիոտեխնիկա և կապ/ Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» մասնագիտությամբ սովորելու նպատակով Գրիգորի Սուրենի Բաբանյանին (ծնվ.՝ 15.07.2007 թ.) տրված տարկետումը.
2) «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա/ Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ» մասնագիտությամբ սովորելու նպատակով Վյաչեսլավ Արկադիի Աղաջանյանին (ծնվ.՝ 04.06.2007 թ.) տրված տարկետումը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1135-Ա որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 16-րդ և 44-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |