ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի սեպտեմբերի 15-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածում՝
1) 2.2-րդ աղյուսակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«2. Արարատ |
Արարատ քաղաք |
|
Վեդի քաղաք | |
|
Արարատ գյուղ | |
|
Ավշար գյուղ | |
|
Արմաշ գյուղ | |
|
Երասխ գյուղ | |
|
Զանգակատուն գյուղ | |
|
Լանջառ գյուղ | |
|
Նոյակերտ գյուղ | |
|
Ուրցալանջ գյուղ | |
|
Պարույր Սևակ գյուղ | |
|
Սուրենավան գյուղ | |
|
Վարդաշատ գյուղ | |
|
Տիգրանաշեն գյուղ | |
|
Այգավան գյուղ | |
|
Արալեզ գյուղ | |
|
Գինեվետ գյուղ | |
|
Գոռավան գյուղ | |
|
Դաշտաքար գյուղ | |
|
Եղեգնավան գյուղ | |
|
Լանջանիստ գյուղ | |
|
Լուսաշող գյուղ | |
|
Լուսառատ գյուղ | |
|
Նոր կյանք գյուղ | |
|
Նոր ուղի գյուղ | |
|
Շաղափ գյուղ | |
|
Ոսկետափ գյուղ | |
|
Սիսավան գյուղ | |
|
Վանաշեն գյուղ | |
|
Տափերական գյուղ | |
|
Ուրցաձոր գյուղ | |
|
Փոքր Վեդի գյուղ»․ |
2) 2.5-րդ աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«1.Վանաձոր |
Վանաձոր քաղաք |
|
Գուգարք գյուղ | |
|
Դարպաս գյուղ | |
|
Շահումյան գյուղ | |
|
Փամբակ գյուղ | |
|
Ազնվաձոր գյուղ | |
|
Անտառամուտ գյուղ | |
|
Արջուտ գյուղ | |
|
Բազում գյուղ | |
|
Գուշար գյուղ | |
|
Դեբեդ գյուղ | |
|
Եղեգնուտ գյուղ | |
|
Ժամատուն գյուղ | |
|
Լեռնապատ գյուղ | |
|
Լեռնաջուր գյուղ | |
|
Ծաղկոց գյուղ | |
|
Մարգահովիտ գյուղ | |
|
Ձորագետ գյուղ | |
|
Ձորագյուղ գյուղ | |
|
Վահագնաձոր գյուղ | |
|
Վահագնի գյուղ | |
|
Քարաբերդ գյուղ»։ |
Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ աղյուսակի 4-րդ կետը և 2.5-րդ աղյուսակի 107-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենքի 11.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Հավելված 11.3 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արարատ համայնքը գտնվում է Արարատի մարզի հարավարևմտյան մասում։
Համայնքը հյուսիսից «Ա» սահմանային կետից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արարատի մարզի Արտաշատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, «Գ»-«Դ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, իսկ արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին։»։
Հոդված 4. Օրենքի 11.38-րդ հավելվածում «Վեդի» բառը փոխարինել «Արարատ» բառով։
Հոդված 5. Օրենքի 11.39-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 16.1-ին, 16.3-րդ, 16.78-րդ, 16.80-րդ հավելվածներում «Փամբակ» բառը փոխարինել «Վանաձոր» բառով:
Հոդված 7. Օրենքի 16.73-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 16.81-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«Հավելված 16.81 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վանաձոր համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հարավային մասում:
Համայնքը հյուսիսային «Ա» սահմանային կետից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ստեփանավան համայնքին, «Բ»-«Գ» հատվածով՝ Ալավերդի համայնքին, «Գ»-«Դ» հատվածով՝ Թումանյան համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Տավուշի մարզին, «Ե»-«Զ» հատվածով՝ Ֆիոլետովո համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Կոտայքի մարզին, «Է»-«Ը» հատվածով՝ Լերմոնտովո համայնքին, «Ը»-«Թ» հատվածով՝ Կոտայքի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով՝ Արագածոտնի մարզին, «Ժ»-«Ա» հատվածով՝ Սպիտակ համայնքին։»։
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. սեպտեմբերի 17 Երևան ՀՕ-454-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական: