Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 599-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի ««Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2024 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոչ բնակելի տարածքի վարձակալություն՝ ամսական 100,000 դրամի չափով» բառերը փոխարինել «ոչ բնակելի տարածքի վարձակալություն՝ 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 100,000 դրամի չափով և 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 140,000 դրամի չափով» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
17.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|