ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«10» սեպտեմբեր 2026 թ. |
N 65-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«ե. տուբերկուլոզ հիվանդության աղբյուրի հետ մասնագիտական շփում ունեցող անձինք (հակատուբերկուլոզային ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներ և հարբժշկական ծառայություններ մատուցող անձնակազմ), ինչպես նաև տուբերկուլոզ հիվանդությամբ անձանց կոնտակտավորներ (այսուհետ նաև` կոնտակտավորներ), ներառյալ` համատեղ բնակվող և այլ, ընտանեկան օջախից դուրս, տուբերկուլոզ հիվանդությամբ անձի հետ երկարատև սերտ շփում ունեցող (ընթացիկ հիվանդությունը սկսվելուց առաջ 3 ամսվա ընթացքում սահմանափակ տարածքում շաբաթական ութ ժամ և ավելի տևողությամբ շփում ունեցող).».
2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Բնակչության շրջանում տուբերկուլոզ հիվանդության դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 26-ի N 49-Ն հրամանի հավելվածի 54-րդ գլխով սահմանված ստանդարտ բնորոշումների:».
3) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Պացիենտի մոտ տուբերկուլոզային վարակի կամ հիվանդության կասկածի դեպքում պացիենտն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող մասնագետի կողմից ուղեգրվում է ՏԲ կաբինետ` ախտորոշման հաստատման կամ ժխտման նպատակով: Տուբերկուլոզային վարակի հայտնաբերման մաշկային թեստն իրականացվում է բժշկական կազմակերպությունների միջամտությունների կաբինետում:».
4) 12-րդ կետում ««Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ԹԱԿ)» բառերը փոխարինել ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ԻՀԱԿ)» բառերով.
5) 17-րդ և 20-րդ կետերում «ԹԱԿ» բառը փոխարինել «ԻՀԱԿ» բառով.
6) 21-րդ կետի 1-ին ենթակետում «բուժման» բառը փոխարինել «պացիենտի հետբուժական հսկողության» բառերով.
7) 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«23. Տուբերկուլոզ հիվանդության օջախում ՏԲ կաբինետի մասնագետի կողմից իրականացվում է՝
1) տուբերկուլոզ հիվանդության հայտնաբերման նպատակով կոնտակտավորների շփումների ուսումնասիրություն՝ ինդեքս դեպքի հետ նախկինում շփում ունեցած և չախտորոշված անձանց հայտնաբերում, այդ թվում՝ այն կոնտակտավորների տարանջատում, ովքեր տուբերկուլոզով հիվանդությամբ պացիենտի հետ համատեղ չեն բնակվում, սակայն վերջինիս հետ ունեցել են երկարատև սերտ շփում,
2) կոնտակտավորների մասնագիտական խորհրդատվության և հետազոտությունների կազմակերպում (ներառյալ` 18 տարեկանից բարձր տարիքի կոնտակտավորների շրջանում, խորխի առկայության դեպքում՝ խորխի լաբորատոր հետազոտություն)` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի,
3) կոնտակտավորների կանխարգելիչ բուժում` ըստ լիազոր մարմնի կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների,
4) կոնտակտավորի մոտ տուբերկուլոզին բնորոշ ախտանիշների առկայության և դրանցով պայմանավորված` տուբերկուլոզ հիվանդության կասկածի դեպքում կոնտակտավորի վարում որպես ՏԲ կասկածելի դեպք` ըստ լիազոր մարմնի կողմից հաստատված չափորոշիչների, պացիենտի վարման գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների,
5) կոնտակտավորների տվյալների գրանցում տուբերկուլոզի առցանց, ինչպես նաև առկայության դեպքում թղթային գրանցամատյաններում:».
8) 25-րդ կետում «իրականացվում է կոնտակտավորների լաբորատոր հետազոտություն, որը կազմակերպվում է» բառերը փոխարինել «սույն Նորմատիվի 23-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հետազոտությունները կոնտակտավորների շրջանում կազմակերպվում են» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
10.09.2026 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|