ՈՒՂՂՈԻՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1262-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում ««Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը»» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են ««Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/ հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը»» բառերը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
|
10.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2026 թվական: