ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ32-05.02-2026 «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (15.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2026
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«03» սեպտեմբերի 2026 թ.

N 27-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ32-05.02-2026 «ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 32-05.02-2026 «Օդանավակայաններ. Հողհատկացման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված Հավելվածի 130-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

9/3/2026

Ե. ՎարդանՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2026 թվականի

սեպտեմբերի 3-ի N 27-Ն հրամանի

 

«ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ. ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

 

1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ Նորմեր) սահմանում են նոր կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող (արդիականացվող) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների (աերոդրոմների) տարածքի պլանավորման և զարգացման հեռանկարների, ինչպես նաև աերոդրոմների սանիտարապաշտպանական գոտիների և դրանց օգտագործման պահանջներ՝ հիմնվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (այսուհետ՝ ԻԱՏԱ) չափորոշիչների և առաջարկվող գործելաձևերի վրա։

2. ԻԿԱՕ-ի ստանդարտների և առաջարկությունների վերանայման դեպքում, անհրաժեշտ է ղեկավարվել ԻԿԱՕ-ի վերջին ստանդարտների տեխնիկական պահանջներով։

2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

3. Նորմերում կիրառված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին․

 

1)

ՀՀ հողային օրենսգիրք

ՀՀ օրենսգիրք

2)

«Ավիացիայի մասին»

ՀՀ օրենք

3)

«Քաղաքաշինության մասին»

ՀՀ օրենք

4)

«Տրանսպորտի մասին»

ՀՀ օրենք

5)

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»

ՀՀ օրենք

6)

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին»

ՀՀ օրենք

7)

(ԻԿԱՕ) «Աերոդրոմներ» 14-րդ հավելվածի Հատոր 1․ «Աերոդրոմների նախագծում և շահագործում» (ICAO) Annex 14, Aerodromes” Volume I. Aerodrome Design and Operations)

Միջազգային ստանդարտներ և առաջարկվող գործելաձևեր

8)

(ԻԿԱՕ) «Շրջակա միջավայրի պաշտպանություն․ Օդանավերի աղմուկ» 16-րդ հավելված, հատոր 1) (ICAO) Annex 16 - Environmental Protection - Volume I - Aircraft Noise

Միջազգային ստանդարտներ և առաջարկվող գործելաձևեր

9)

(Doc 9184-AN/902) ԻԿԱՕ «Օդանավակայանների պլանավորման ձեռնարկ»․ Մաս 1․ «Գլխավոր պլանավորում» (ICAO) (Doc 9184 - Part 1) Airport Planning Manual - Part I - Master Planning)

Միջազգային ձեռնարկ

10)

Doc 9157 AN/901 (ԻԿԱՕ) Աերոդրոմների նախագծման ձեռնարկ Հատոր 1, «Վազքուղիներ» (ICAO) (Doc 9157) Aerodrome Design Manual Part 1 - Runways)

Միջազգային ձեռնարկ

11)

(Doc 9184-AN/902) ԻԿԱՕ «Օդանավակայանների պլանավորման ձեռնարկ»․ Մաս II․ «Հողերի օգտագործում և բնապահպանական կառավարում» (ICAO) (Doc 9184 - Part 2)Airport Planning Manual - Part II - Land Use and Environmental Management^

Միջազգային ձեռնարկ

12)

(Doc 9829 (AN/902) (ԻԿԱՕ) «Ձեռնարկ օդանավերի աղմուկի կառավարման հավասարակշռված մոտեցման կիրառման վերաբերյալ» (ICAO) Doc 9829 (AN/902) «Guidance on the Balanced Approach to Aircraft Noise Management»)

Միջազգային ձեռնարկ

13)

Doc 9184, Մաս 2 (ԻԿԱՕ) «Հողօգտագործում և շրջակա միջավայրի վերահսկողություն» (ICAO) Doc 9184, Part 2 (Airport Planning Manual, Part 2 - Land Use and Environmental Control)

 Միջազգային ձեռնարկ

14)

«Օդանավակայանների զարգացման ուղեցույց ձեռնարկ (Airport Development Reference Manual (ADRM)

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) և Օդանավակայանների միջազգային խորհրդի (ՕՄԽ/ACI) համատեղ հրատարակություն

15)

«Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 825-Ն որոշում

16)

«Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշում

17)

«Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

18)

«Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշում

19)

«Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի N 68-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 19-Ն հրաման

20)

«Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները»

ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2007 թվականի ապրիլի 23-ի N 64-Ն հրաման

21)

«Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին»

ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրաման

22)

«Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀ ԷՄՃ)» սանիտարական կանոններ և նորմեր N 2.1.8-010-06 հաստատելու մասին»

ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրաման

23)

«Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի № 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրաման

24)

ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրաման

25)

ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի N 24–Ն հրաման

26)

ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N 167-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրաման

27)

ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-իN 06-Ն հրաման

28)

ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրաման

29)

ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N 17-Ն հրաման

30)

ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրաման

31)

ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրաման

32)

ՀՀԿՀ 11-101-2026 «Ինժեներագեոդեզիական հետազննություններ» Հայաստանի Հանրապետության կանոնների հավաքածուն հաստատելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի N 05-Ն հրաման

33)

ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրաման

34)

ՀՀՇՆ 32-04-2024 «Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2024 թվականի

հունվարի 16-ի N 04-Ն հրաման

35)

ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրաման

36)

ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրաման

37)

ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրաման

38)

ՀՍՏ ԳՕՍՏ 21.101-99

«Նախագծային փաստաթղթերի համակարգ շինարարության համար. Նախագծային և աշխատանքային փաստաթղթերի հիմնական պահանջներ»

39)

ԳՕՍՏ 22283-2014

«Ավիացիոն աղմուկ. Բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի թույլատրելի մակարդակներ և դրա չափման մեթոդներ»

3 ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Նորմերում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝ համապատասխան սահմանումներով․

1) քաղաքացիական ավիացիա՝ ավիացիա, որն օգտագործվում է քաղաքացիների և տնտեսության կարիքներն ապահովելու նպատակով (ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ (առևտրային) և մասնավոր չվերթների կազմակերպում, ինչպես նաև ավիացիայի հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն և ավիացիոն հատուկ աշխատանքներ),

2) օդանավակայան՝ շինությունների համալիր, որը ներառում է աերոդրոմը, ուղևորների, բեռների և փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը և այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով և համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով,

3) աերոդրոմ՝ հողային տարածք կամ ջրային տարածք (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով,

4) քաղաքացիական ավիացիայի օդանավակայան (աերոդրոմ)՝ քաղաքացիական ավիացիայի օդանավերի սպասարկման համար նախատեսված օդանավակայան (աերոդրոմ),

5) ավիացիոն անվտանգություն՝ միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար,

6) թռիչքային անվտանգություն՝ վիճակ, որի դեպքում վնասի կամ վնասվածքի ռիսկը սահմանափակվում է ընդունելի մակարդակով,

7) օդային տարածքի օգտագործում՝ օդանավերի թռիչքներից բացի՝ օդային տարածքում նյութական օբյեկտների տեղաշարժման հետ կապված գործունեություն (հրթիռների արձակում, օդային ռմբահարումներ, պայթեցման աշխատանքներ, բարձրաբերձ շինությունների շինարարություն, էլեկտրամագնիսական ճառագայթում և այլն), որը կարող է սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը և ապահովությանը,

8) օդանավի շարժիչների արտանետումներ՝ օդանավի շարժիչներից վնասակար գազային նյութերի արտանետում, ինչպիսիք են ծուխը, չայրված ածխաջրածինները, ածխածնի օքսիդները և ազոտի օքսիդները,

9) միջազգային օդանավակայան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան` միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային և նմանատիպ ընթացակարգեր,

10) ներքին օդանավակայան՝ միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը (միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման),

11) ՀՀ օդային տարածք՝ օդային տարածքի մի մասը, որը գտնվում է ՀՀ ցամաքային և ջրային տարածքի վերևում և սահմանափակվում է ՀՀ պետական սահմանի երկայնքով ձգվող ուղղաձիգ հարթությամբ,

12) օդանավակայանի (աերոդրոմի) մերձակա տարածք՝ սահմանված կարգով սերտիֆիկացված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) կամ վայրէջքի գոտու շուրջ կարգավորվող չափերով սահմանափակված տարածք, որը սահմանվում է տարբեր օբյեկտների տեղակայման և բարձրության կարգավորման հատուկ պահանջներով՝ հաշվի առնելով օդանավերի մանևրման, վերելքի և վայրէջքի անվտանգության պայմանները,

13) օդային ժամանման գոտի՝ աերոդրոմի տարածքի սահմանված չափերի հատված, որը հարակից է վազքուղու վերջնամասին, որի վրայով օդանավերը կատարում են սկզբնական վերելքը թռիչքի ժամանակ և վերջնական վայրէջքը վայրէջքի ժամանակ: Օդային ժամանման գոտին վերելքի և ժամանման սահմանափակման մակերեսների պրոյեկցիան է տարածքի մակերևույթին,

14) օդանավակայանի ջրահեռացում՝ ջրահեռացման և ցամաքուրդային կառուցվածքների համակարգ, որը նախատեսված է օդանավակայանի շենքային ծածկույթներից և հողային տեղամասերից մակերևութային ջրերը հավաքելու և հեռացնելու, ինչպես նաև ստորգետնյա ջրերի մակարդակը իջեցնելու համար՝ ճանապարհների հիմնատակերի և ծածկույթի կայունությունն ապահովելու համար՝ նախագծային բեռների ազդեցության տակ գրունտի առավելագույն խոնավության նախագծային պայմաններում, ինչպես նաև վազքուղու վրա ինքնաթիռի անիվների շաղկապվածության թուլացումը կանխելու համար,

15) հիմնական վազքուղի՝ վազքուղի, որը կարող է օգտագործվել մյուս վազքուղիների նկատմամբ առաջնահերթությամբ, երբ պայմանները թույլ են տալիս,

16) մանևրման գոտի՝ տարածք, որը նախատեսված է օդանավի թռիչքի, վայրէջքի և գետնավարման համար, բացառությամբ օդանավակայանի կառամատույցի,

17) օդանավակայանի (աերոդրոմի) օգտագործելիության մակարդակ (Aerodrome usability factor)՝ օդանավակայանի (աերոդրոմի) վազքուղու կամ վազքուղիների համակարգի տոկոսային ցուցանիշ, որը բնութագրում է տարվա ընթացքում այն ժամանակահատվածը, երբ օդերևութաբանական պայմանների, հիմնականում քամու պայմանների և ազդեցությամբ հնարավոր է ապահովել տվյալ օդանավակայանի անվտանգ շահագործումը՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների:

՝

4 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5․ Օդային տրանսպորտի օբյեկտների` օդանավակայանների կառուցման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը համարվում են տրանսպորտի օբյեկտների հողեր: Օդային տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման համար հողամասեր տրամադրելիս նախատեսվում են պաշտպանական գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու դրանց նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ՝ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի:

6 Օդանավակայանի համար հողամասը ներառում է օդանավակայանի առանձին կառույցների համար (օդային երթևեկության կառավարման, ռադիոնավիգացիայի և վայրէջքի, կեղտաջրերի մաքրման կայաններ) տեղամասեր և ծառայողական-տեխնիկական տարածքներ։ Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերին (բնակավայրերի գլխավոր հատակագծերին, մանրամասն հատակագծման նախագծերին, համայնքների հողերի օգտագործման սխեմաներին, գոտիավորման նախագծերին և անտառաշինարարական նախագծերին), դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներին համապատասխան՝ համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման: Օդանավակայանների տեղակայման համար հողերի ընտրությունը, հատկացումը և օգտագործումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի և հողային օրենսդրության պահանջներին:

7 Հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով, որի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա:

8 Օդանավակայանները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ համաձայն «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի:

9 Կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող, (արդիականացվող) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների (աերոդրոմների) և ուղղաթիռադաշտերի գլխավոր պլանավորումն անհրաժեշտ է իրականացնել համաձայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (այսուհետ՝ ԻԱՏԱ) և Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) կողմից հրատարակված «Օդանավակայանների զարգացման ուղեցույց ձեռնարկի (ADRM)», տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի և գոտիավորման նախագծերի պահանջների։

10 Օդանավակայանի (աերոդրոմի) գլխավոր պլանավորումը և հատակագծումը պետք է ապահովեն օդանավակայանի համալիրի շենքերի, շինությունների և տարրերի գործունեությունը որպես ամբողջություն՝ շահագործման հանձնման պահից 10 տարի ժամկետով և հաշվի առնեն հետագա զարգացման հեռանկարը հաջորդ 10 տարիների ընթացքում:

11 Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Աերոդրոմներ» 14-րդ հավելվածի «Աերոդրոմների նախագծում և շահագործում» 1-ին հատորի 3-րդ գլխում սահմանված ֆիզիկական բնութագրերի տեխնիկական պահանջները կիրառվում են միայն ցամաքային աերոդրոմների նկատմամբ: Տվյալ հատորի տեխնիկական պահանջները համապատասխան դեպքերում տարածվում են ուղղաթիռադաշտերի վրա, բայց չեն տարածվում կարճ թռիչքի և վայրէջքի օդանավերի համար աերոդրոմների վրա: Հիմնական ֆիզիկական բնութագրերը ներկայացված են երկարության, լայնության և խոչընդոտների սահմանափակման հարթությունների չափերով՝ հիմնվելով օդային տարածքի պաշտպանության և վազքուղիների ծածկագրերի ու տեսակների վրա, և չեն տրամադրում բացարձակ տարածքային (մակերեսային) չափեր։

12 Օդանավակայանի (աերոդրոմի) և մերձակա տարածքների պլանավորումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել սպասարկվող օդային տրանսպորտային միջոցների տեսակները կամ դրանց նորմատիվ ծանրաբեռնվածությունը և երթևեկության ինտենսիվությունը:

13․ Նոր կառուցվող օդանավակայանի վայրի ընտրության համար անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի ազդեցության և օդային տարածքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական ուսումնասիրություններ՝ օդանավակայանի շրջակա տարածքների վրա բացասական ազդեցությունների ռիսկը գնահատելու համար։

14․ Օդանավակայանների շրջակա տարածքների հողերի ռացիոնալ օգտագործման և աղմուկի ազդեցությունը նվազագույնի հասցնելու վերաբերյալ համապատասխան պահանջները ներկայացված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) «Շրջակա միջավայրի պաշտպանություն․ Օդանավերի աղմուկ» 16-րդ հավելվածի Հատոր 1-ում (ICAO) Annex 16 - Environmental Protection - Volume I - Aircraft Noise):

15 Օդանավակայանների կառուցման համար նախատեսված հողամասերի հատկացումը և օգտագործումը, ինչպես նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման դրույթների:

16 Օդանավակայանի կառուցման համար համապատասխան տարածքի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ավիացիոն աղմուկի և էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը, և դրանով պայմանավորված հեռավորությունը օդանավակայանի վազքուղու ցանկապատից և գոյություն ունեցող կամ նախատեսվող բնակելի շենքերի, շինությունների ու հանգստի գոտիների միջև՝ ապահովելով այդ տարածքներում համապատասխան ազդեցության թույլատրելի նորմատիվային պահանջները, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N933-Ն հրամանով հաստատված N 2.1.8-010-06 սանիտարական կանոնների և նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի։

17 Աերոդրոմի վազքուղու ցանկապատի և բնակելի շենքերի ու շինությունների միջև նվազագույն հեռավորությունը կախված է աերոդրոմում շահագործվող օդանավերի տեսակից, աերոդրոմի վազքուղու դիրքից և բնակելի տարածքների նկատմամբ օդային երթուղիների կողմնորոշումից:

18 Աերոդրոմի վազքուղու և շահագործվող օդանավերի երկրաչափական բնութագրերին համապատասխան սահմանվում է աերոդրոմի ծածկագիր (կոդ), որը կազմված է երկու տարրերից` թվային և տառային՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 14-րդ հավելվածի ԻԿԱՕ-ի ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանի: Ըստ ծածկագրի նշանակության, օդանավակայանները դասակարգվում են թվերով (1-ից 4-ը)՝ կախված ստանդարտ պայմաններում վազքուղու երկարությունից, և տառերով (A-ից F)՝ կախված օդանավի թևերի բացվածքի և օդանավի հիմնական հենասարքի արտաքին անվադողերի միջև հեռավորությունից։

19 Մեծ օդանավերի համար (F-ից ավելի), որոնց թևերի բացվածքը գերազանցում է 80 մ-ը, կիրառվում են ԻԿԱՕ-ի Doc 9157 «Աերոդրոմների նախագծման ձեռնարկի» «Վազքուղիներ» Մաս 1-ի և «Ղեկուղիներ, կառամատույցներ և սպասման հարթակներ» Մաս 2-ի բարելավված նախագծման չափորոշիչները: Դրանք նախատեսված են մեծ ինքնաթիռների անվտանգ թռիչքի, վայրէջքի և գետնավարման համար ավելի լայն անվտանգության միջտարածություններ և ամրացված ծածկույթի կառուցվածքներ ապահովելու համար։

 

5․ ՄԻՆՉՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

5․1 ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

20 Մինչնախագծային փուլում օդանավակայանի գլխավոր պլանավորման և նախագծային փաստաթղթերի մշակման համար ելակետային տվյալների կազմը և բովանդակությունը սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանի համաձայն։

21 Օդանավակայանների (աերոդրոմների) ռիսկայնության աստիճանը և պատասխանատվության գործակիցը սահմանվում են համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանի:

22 Օդանավակայանների նախագծման ժամանակ անհրաժեշտ է ապահովել ՀՍՏ ԳՕՍՏ 21.101-99 ստանդարտի նախագծային փաստաթղթերի կազմման ընդհանուր պահանջները:

 

52 ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

23 Մինչնախագծային փուլում օդանավակայանի գլխավոր պլանավորման, հատակագծման և շինարարության համար ինժեներական հետազննությունները կատարվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 շինարարական նորմերի։

24 Եթե օդանավակայանի շենքերի, շինությունների և տարրերի կառուցումը և տեղաբաշխումը նախատեսվում է հողամասի տարբեր տեղամասերում, ապա յուրաքանչյուր շինարարական օբյեկտի համար ինժեներական և գեոդեզիական հետազոտության նյութերը տրամադրվում են միասնական կոորդինատային համակարգով և օդանավակայանի համար ընդունված բարձրություններում, որոնք սահմանվում են ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N825-Ն որոշմամբ նախատեսված պահանջներին համապատասխան։

25 Մինչնախագծային փուլում օդանավակայանի պլանավորման և հատակագծման համար ինժեներական և երկրաբանական հետազոտությունների նյութերը պետք է պարունակեն․

1) շինարարական տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները, լիթոլոգիական կազմը, գրունտային շերտերի հաստությունը և սահմանները,

2) երկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքները,

3) գրունտների տեսակները, հիմնական ֆիզիկամեխանիկական բնութագրերը՝ շինարարության համար դրանց պիտանիությունը որոշելու համար,

4) ստորգետնյա ջրերի և վերգետնյա ջրերի խորությունները և դրանց տատանումները, ստորգետնյա հորիզոնների հիդրավլիկ կապը միմյանց և մոտակա բաց ջրային տարածքների հետ, ստորգետնյա ջրերի քիմիական կազմը և ագրեսիվությունը բետոնի ամրացման նկատմամբ, ինչպես նաև տարածքը մակերևութային ջրերով հեղեղելու հնարավորությունը,

5) բուսահողի հաստությունը, տեսակը, մեխանիկական և քիմիական կազմը, կառուցվածքը և գյուղատնտեսական նշանակությունը,

6) օդանավակայանի շենքերի, շինությունների և տարրերի հիմնատակերի տեխնիկական վիճակի հետազննությունը (վերակառուցման կամ հիմնանորոգման դեպքում),

7) անհրաժեշտության դեպքում (ինժեներական հետազննություններ կատարելու առաջադրանքով նախատեսված լինելու դեպքում) իրականացվում են հատուկ տեսակի հետազոտություններ (ագրոքիմիական, աղտոտիչների առավելագույն թույլատրելի կոնցենտրացիայի որոշում, տարածքի սեյսմաբանական պայմաններ և այլն)։

26 Օդանավակայանի տարածքի ռելիեֆի կազմակերպումը պետք է ապահովվի այնպիսի թեքությամբ հարթ մակերևույթ, որի դեպքում մակերևութային հոսքը հավաքվում և արագորեն շեղվում է օդանավակայանի ծածկույթների, վազքուղու, ղեկուղու անվտանգության գոտիների սահմաններից դեպի ստորին հավաքման կետեր, ապա՝ մաքրման կայաններ։

27 Օդանավակայանի տարածքի հատակագծումն անհրաժեշտ է իրականացնել ինժեներագեոդեզիական հետազննության նյութերի հիման վրա՝ տեղանքի ինժեներական թվային մոդելի (ՏԻԹՄ) ձևաչափով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 29-ի N17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13.01-2022 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 29-ի N05-Ն հրամանով հաստատված ՀՀԿՀ 11-101-2026 կանոնների հավաքածուի։

 

5.3 ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

28 Օդանավակայանի տեղակայման և գլխավոր պլանավորման նպատակներով բնակլիմայական պայմանների վերաբերյալ տվյալների ստացման և վերլուծության մեթոդները ներկայացված են ԻԿԱՕ-ի Doc9184 «Օդանավակայանի պլանավորման ձեռնարկի» «Գլխավոր պլանավորում» Մաս 1-ում:

29 Օդանավակայանի տարրերի շահագործման պայմանների ընդհանուր բնութագրերը որոշելիս, արհեստական հիմնատակերի և ծածկույթների համար նյութեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աերոդրոմի ծածկույթների բնական հիմք հանդիսացող գրունտային հիմնատակի նախագծային բնութագրերը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» շինարարական նորմերի, օդանավակայանի տեղակայման տարածքի բնակլիմայական պայմանները՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 շինարարական նորմերի։

30 Բնակլիմայական պայմանները որոշելու համար օգտագործվող օդերևութաբանական դիտարկումների տվյալները պետք է լինեն հուսալի վիճակագրական տվյալներ և ընդգրկեն առնվազն 5 տարի ժամանակահատված։

31․ Բնակլիմայական պայմանների համար հարկ է նախատեսել․

1) կլիմայական շրջանը,

2) ջերմաստիճանային ռեժիմները (ամենացուրտ և ամենատաք ամիսների միջին ամսական արտաքին օդի ջերմաստիճանը, ամենատաք ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանը, միջինը՝ բացարձակ առավելագույն օդի ջերմաստիճանով՝ հաշվի առնելով կեսօրին (12:00-13:00) հորիզոնական մակերևույթի վրա ընկնող ընդհանուր (ուղղակի և ցրված) արեգակնային ճառագայթումը պարզ երկնքի դեպքում, ամառային ամիսների միջին ջերմաստիճանը, օդի միջին ամսական ջերմաստիճանը ժամը 13:00-ին և այլն),

3) քամու ուղղությունը, ռեժիմը, մառախուղը, մշուշը, ցածր ամպամածությունը և այլն,

4) տեղումների քանակը, բնութագրերը և օրինաչափությունները,

5) տեղակայման տարածքի գրունտի սառեցման խորությունը։

32 Աերոդրոմի թռիչքագոտու քամու բեռնվածքը հաշվարկելու համար օգտագործվող քամու վիճակագրությունը կարող է կիրառվել քամու արագության և ուղղության բաշխման համար, որի արդյունքների ճշգրտությունը զգալիորեն կախված է այդ միջակայքերի տվյալների բաշխումից:

 

54 ԱՎԻԱՑԻՈՆ ԱՂՄՈՒԿ

 

33․ Աերոդրոմի տեղակայման և գլխավոր պլանավորման նպատակներով աղմուկի չափման մեթոդները ներկայացված են ԻԿԱՕ Doc 9829 «Ուղեցույց օդանավերի աղմուկի կառավարման հավասարակշռված մոտեցման կիրառման վերաբերյալ» (ICAO) Doc 9829 «Guidance on the Balanced Approach to Aircraft Noise Management») և ԻԿԱՕ Doc 9184 «Հողօգտագործում և շրջակա միջավայրի վերահսկողություն» (ICAO) Doc 9184 Part 2 «Airport Planning Manual, Part 2 — Land Use and Environmental Control») փաստաթղթերով: Աղմուկի մակարդակը սովորաբար չափվում է դեցիբելային մակարդակներով, տևողությամբ, ժամանակացույցով և հաճախականությամբ:

34 Օդանավակայաններում և շրջակա տարածքներում օդանավերի շահագործման հետևանքով առաջացող աղմուկի մակարդակը, ընդհանուր առմամբ, պետք է դիտարկել որպես օդանավակայանների շահագործման հետ կապված առողջության և անվտանգության խնդիր: Աղմուկի ազդեցության մեծ մասը տեղի է ունենում անմիջապես օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակների տակ և դրանց շրջակայքում: Ավիացիոն աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակը սահմանվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N138 հրամանով հաստատված N2-III-11.3 սանիտարական նորմերի և ԳՕՍՏ 22283-2014 միջպետական ստանդարտի։

35․ Ավիացիոն աղմուկից պաշտպանությունը ներառում է աղմկապաշտպանիչ էկրանների տեղադրում, օդանավակայանների շուրջ հատուկ գոտիների ստեղծում, շենքերի, շինությունների ձայնամեկուսացում՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերի պահանջների։

36 Օդանավակայանի և շրջակա տարածքների համապատասխան տեղանքի հիմնավորված ընտրությունը և գլխավոր պլանավորումը կարող են զգալիորեն նվազեցնել կամ վերացնել օդանավակայանների հետ կապված աղմուկի խնդիրները:

 

6ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ՏԱՐԱԾՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

61 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ՏԱՐԱԾՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

37․ Օդանավակայանների գլխավոր պլանավորման հիմնական օբյեկտներն են օդանավակայանի տարածքը և օդանավակայանի մերձակա տարածքը։

38․ Օդանավակայանների (աերոդրոմների) գլխավոր պլանավորման հիմնական սկզբունքներն են՝ տերմինալների շենքերի հզորության և հարմարությունների համապատասխանեցումը աերոդրոմի տարրերին (վազքուղիներ, ղեկուղիներ և այլ), ինչպես նաև հետագա զարգացման համար ընդլայնման հնարավորությունների ապահովումը։

39 Օդանավակայանի (աերոդրոմի) տարածքի գլխավոր պլանավորման հիմնական խնդիրն է որոշել աերոդրոմի տարրերի քանակը, ինչպես նաև դրանց չափերը և երկրաչափական ձևերը։

40 Օդանավակայանի (աերոդրոմի) տարածքի գլխավոր պլանավորումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել շահագործվող օդանավերի տեսակը և շահագործման ինտենսիվությունը։ Հաշվարկների համար օդանավերը խմբավորվում են ըստ դասակարգման, թռիչքի հեռավորության և առավելագույն թռիչքային քաշի։ Օդանավերի թռիչքային բնութագրերը և երկրաչափական չափերը պետք է ընդունվեն օդանավերի տվյալ տեսակների թռիչքի շահագործման ձեռնարկների համաձայն։

41 Օդանավակայանի տարածքի գլխավոր պլանավորումը պետք է ապահովի հիմնական շենքերի ու շինությունների (տերմինալներ, կայանատեղիներ, բեռների պահեստներ) և տարրերի (վազքուղիներ, ղեկուղիներ, կառամատույցներ) միջև գործառնական փոխկապակցվածությունը։

42 Աերոդրոմների տարրերը և դրանց ֆիզիկական բնութագրերը պետք է համապատասխանեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանով և ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2007 թվականի ապրիլի 23-ի N64-Ն հրամանով սահմանված պահանջներին: Աերոդրոմների թռիչքադաշտերի կազմում պետք է նախատեսել հետևյալ հիմնական տարրերը՝

1) վազքուղի (ՎՈՒ),

2) ղեկուղի (ՂՈՒ),

3) կառամատույց,

4) օդանավի կայանատեղ,

5) արգելակման վերջնագոտի,

6) անվտանգության վերջնագոտի,

7) թռիչքային գոտի (թռիչքագոտի),

8) անվտանգության եզրագոտի,

9) մանևրման հրապարակ,

10) բանող հրապարակ:

43 Օդանավակայանի տարածքի գլխավոր պլանավորման համար պետք է իրականացնել հետևյալ աշխատանքները․

1) օդանավակայանների շենքերի, շինությունների և տարրերի (տեղաբաշխման տարածքներ, երկարություններ ու լայնություններ, թռիչքային գոտիների հարթություններ և այլն) կողմնորոշիչ քանակական ցուցանիշների որոշում,

2) օդանավակայանի և մերձակա տարածքների սահմանների հստակեցում,

3) գլխավոր պլանավորման ենթակա տարածքների տեղազննական հետազոտություն, ինժեներաերկրաբանական հետախուզումներ, տեղագրական նյութերի հավաքագրում և մշակում,

4) նախագծային գրաֆիկական և տեքստային նյութերի ձևակերպում։

44 Օդանավակայանի գլխավոր պլանավորման համար պետք է նախատեսել․

օդանավակայանի տարածքի հորիզոնական և ուղղահայաց համահարթում,

5) օդանավակայանի տարածքից մակերևութային ջրերի հեռացման, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաև հիմնական կոմունալ ցանցերի և ենթակառուցվածքների ծրագծման նախագծային լուծումների առաջարկներ,

6) թռիչքի և վայրէջքի գործողությունների ժամանակ ավիացիոն անվտանգության ապահովման պահանջները,

7) օդանավակայանի առանձին տեղամասերի հետագա փուլային զարգացման, կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և ընդլայնման հնարավորությունները։

 

62 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ

 

45 Օդանավակայանի գլխավոր պլանավորման մշակման գործընթացը ներառում է հետևյալ հիմնական փուլերը․

1) գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների ծրագրի նախապատրաստում,

2) գոյություն ունեցող պայմանների ուսումնասիրություն, հաշվառում և համապատասխան փաստաթղթային ձևակերպում,

3) ավիափոխադրումների պահանջարկի հեռանկարային զարգացման կանխատեսման նախապատրաստում,

4) օդանավակայանի օբյեկտների նկատմամբ ընդհանուր պահանջների սահմանում և դրանց փուլային ստեղծման նախնական պլանի կազմում,

5) օդանավակայանի առանձին տարրերի վերաբերյալ խնդիրների լուծման առաջնահերթությունների և հարաբերական կարևորության սահմանում՝ հաշվի առնելով․

ա. օդանավակայանի տեսակը,

բ. սահմանափակումները,

գ. քաղաքական, տնտեսական և այլ գործոններ,

6) հայեցակարգային կամ գլխավոր հատակագծի մի քանի տարբերակների մշակում՝ դրանց համեմատական վերլուծության նպատակով,

7) հայեցակարգային հատակագծերի քննարկում և նախնական ընտրություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ,

8) առավել ընդունելի և համապատասխանող տարբերակի ընտրություն: Քննարկումների արդյունքների հիման վրա անհրաժեշտ փոփոխությունների կատարում և վերջնական տարբերակի նախապատրաստում։

 

63 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

46 Օդանավակայանի գլխավոր հատակագիծը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր պլանավորման հիմնական փաստաթուղթ, որը նախատեսված է հետևյալ նպատակների համար․

1) օդանավակայանի ավիացիոն և ոչ ավիացիոն նշանակության ֆիզիկական օբյեկտների ստեղծում կամ ընդլայնում,

2) օդանավակայանի շրջակայքում հողօգտագործման կազմակերպման մեթոդների մշակում,

3) օդանավակայանի կառուցման և շահագործման ազդեցության գնահատումը շրջակա միջավայրի վրա,

4) օդանավակայանի հասանելիության, մուտքի և տրանսպորտային կապերի կազմակերպման պահանջների սահմանում։

47 Գլխավոր հատակագծում նախատեսված որևէ օբյեկտի կառուցման իրականացումը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ ավիափոխադրումների կանխատեսվող ծավալները և տնտեսական հաշվարկները հիմնավորում են տվյալ օբյեկտի կառուցման անհրաժեշտությունը։ Այս նպատակով գլխավոր հատակագծում պետք է սահմանվի նաև օդանավակայանի զարգացման միջոցառումների իրականացման հերթականության և հատակագծում նշված տարբեր բարելավումների փուլերի իրականացման ժամանակացույց:

 48 Գլխավոր հատակագիծը հանդիսանում է նաև

1) ռազմավարական ուղեցույց՝ գլխավոր ուղղությունների և կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման որոշումների ընդունման համար,

2) հիմնախնդիրների և զարգացման հնարավորությունների բացահայտման միջոց,

3) հիմնավորում՝ ֆինանսական միջոցների ներգրավման համար,

4) հիմք օդանավակայանի լիազոր մարմինների և կոնցեսիոներների միջև բանակցությունների իրականացման համար,

5) միջոց՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը, հետաքրքրվածությունը և աջակցությունը ապահովելու համար:

49․ Օդանավակայաններն ու ուղղաթիռակայանները տեղակայվում են ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 16-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-04-2024 շինարարական նորմերի պահանջների, բնակեցման տարածքից (բնակելի կառուցապատման գոտուց) ու բնակչության զանգվածային հանգստի գոտիներից թռիչքների անվտանգությունն ու ավիացիոն աղմուկի թույլատրելի մակարդակը ապահովող հեռավորության վրա, հաշվի առնելով բնակավայրերի՝ սանիտարական նորմերով սահմանված աղմուկի և էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակները: Նշված պահանջները պետք է պահպանվեն նաև գործող օդանավակայաններին հարակից տարածքներում (շրջանում) նոր բնակեցման տարածքներ` բնակելի կառուցապատման և զանգվածային հանգստի գոտիներ հիմնելու դեպքում:

50 Դժվարամատչելի բարձրլեռնային բնակավայրերն անհրաժեշտ է ապահովել միաժամանակ երկու ուղղաթիռ ընդունելու հնարավորությամբ ուղղաթիռային հրապարակներով:

51․ Հարակից տարածքների շենքերի և շինությունների տեղաբաշխումն օդանավակայանների նկատմամբ իրականացվում է տարածական պլանավորման փաստաթղթերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

52 Օդանավակայանի (աերոդրոմի) շրջակայքն ըստ խոչընդոտների հարթության սահմանների բաժանվում է հետևյալ գոտիների՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման․

1) I գոտի՝ վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետր ներառյալ շառավղով աղեղների՝ վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի,

2) II գոտի՝ վազքուղու շեմերի միջնակետերից 4 կիլոմետրից մինչև 5.1 կիլոմետր շառավղով աղեղների՝ վազքուղուց դուրս աղեղների և դրանց ընդհանուր շոշափողների միջև ընկած գոտի,

3) III գոտի՝ աերոդրոմի տեղորոշիչ կետից 15 կիլոմետր շառավղով գոտի,

4) IV գոտի՝ վազքուղու շեմերից հորիզոնական հարթության նկատմամբ 2․5% թեքությամբ երկրաչափական սեղանի տեսքով հարթություն՝ 300 մետր հիմքով (հիմքը համընկնում է վազքուղու շեմի հետ), 15% կողմերի բացվածքով և 15 000 մետր երկարությամբ,

5) V գոտի՝ աերոդրոմի տեղորոշիչ կետից 46 կիլոմետր շառավղով շրջան:

53 Օդանավակայանների շրջակայքում շենքերի, էլեկտրահաղորդման բարձր լարման գծերի, ռադիոտեխնիկական և այլ կառույցների տեղակայումը, որը կարող է սպառնալ օդանավերի թռիչքի անվտանգությանը կամ խանգարել նավիգացիոն միջոցների անխափան աշխատանքին, պետք է համաձայնեցվի քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազորված մարմնի հետ՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման դրույթների։

54 Համաձայնեցման ենթակա են այն խոչընդոտները, որոնց բացարձակ բարձրություններն ըստ սահմանված գոտիների գերազանցում են՝

1) I գոտու համար՝ օդանավակայանի/աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 45 մետրը,

2) II գոտու համար՝ օդանավակայանի/աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 100 մետրը,

3) III գոտու համար՝ օդանավակայանի/աերոդրոմի տեղորոշիչ կետի բարձրության նկատմամբ 150 մետրը և 30 մետրը՝ տվյալ տեղանքի նկատմամբ,

4) V գոտու համար՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 60 և ավելի մետր բարձրությամբ խոչընդոտ կառուցողի կողմից լիազորված մարմին են ներկայացվում խոչընդոտի մասին հետևյալ տեղեկությունները`

ա. անվանումը,

բ. աշխարհագրական կոորդինատները` չափված WGS-84 համակարգով,

գ. բացարձակ և հարաբերական բարձրությունները,

դ. մականշումների (ցերեկային, գիշերային) առկայությունը:

55 Անկախ բարձրությունից ենթակա են համաձայնեցման I, II, III և IV գոտիներում կառուցվող՝

1) գազեր կամ ծուխ արտանետող կամ տեսանելի լազերային ճառագայթներ արձակող օբյեկտների նախագծերը, որոնք կարող են ազդել աերոդրոմի շրջանում տեսանելիության վրա,

 2) այն օբյեկտների նախագծերը, որոնց վրա հնարավոր ազդեցություն կարող են ունենալ աերոդրոմում տեղակայված ռադարային համակարգերը և օդանավերի թռիչք-վայրէջքներից առաջացող աղմուկը (ԳՕՍՏ 22283-2014),

 3) այն տեխնիկական միջոցները, որոնք կարող են հանդիսանալ խոչընդոտ թռիչքների իրականացման համար նախատեսված սարքերի և համակարգերի բնականոն գործունեության համար:

56 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման համաձայն օդանավակայանի (աերոդրոմի) շրջակայք է համարվում օդային տարածքի այն մասը, որը գտնվում է օդանավակայանի (աերոդրոմի) ու դրան կից տեղանքի վրա և նախատեսված է աերոդրոմում թռիչք-վայրէջքներ կատարելու ու օդային մայրուղիներ մուտք (ելք) գործելու համար, ինչպես նաև այն հողային տեղամասը, որն ընկած է աերոդրոմի տեղորոշիչ կետից 15 կմ շառավղի սահմաններում:

57․ Օդանավակայանին (աերոդրոմին) կից տարածքներում 8 կմ շառավղով չեն կարող կառուցվել կամ տեղակայվել սննդի մնացորդների կենտրոնացված արտանետման օբյեկտներ և աղբակույտեր՝ թռչունների կուտակումները կանխելու, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման պահանջների:

 58 Օդանավակայանի տերմինալների ավտոկայանատեղերի հաշվարկային նորմերն անհրաժեշտ է սահմանել ըստ ուղևորների պիկ ժամի ցուցանիշների: 6-8 հաշվարկային միավորների համար նախատեսվում է 1 մեքենայի կայանատեղ: Նշված հաշվարկային նորմերը կարող են փոփոխվել ըստ տեխնիկական առաջադրանքի՝ ելնելով ավտոկայանատեղիի կոնստրուկտիվ լուծումներից՝ ստորգետնյա կամ վերգետնյա մի քանի հարկաբաժնով նախատեսվելու, հատուկ տեխնիկական սարքերով համալրված լինելու հանգամանքից և այլն:

 59 Օդանավակայաններում զբոսաշրջային ավտոբուսների կայանման հնարավորությունները պետք է հաշվի առնել պիկ ժամերին ժամանող 100 ուղևորի (զբոսաշրջիկի) հաշվով 3-4 կայանատեղի չափով:

 

6.4 ՎԱԶՔՈՒՂԻՆԵՐ. ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ

 

60 Օդանավակայանի (աերոդրոմի) տարածական հատակագծի մշակման դեպքում արհեստական ծածկույթների մակերեսները (վազքուղիներ, ղեկուղիներ, կառամատույցներ և այլն) պետք է դիտարկել հիմնականում որպես հարթությունների համադրություն՝ միաժամանակ ապահովելով խոչընդոտներից զերծ գոտիներ։

61 Վազքուղու ուղղությունը և տեղանքի ընտրությունը կախված է օդերևութաբանական գործոններից, օդանավակայանի շրջակա տարածքներում խոչընդոտների առկայությունից, հարևան օդանավակայանների վազքուղիների կողմնորոշումից և տեղանքից, օդանավակայանի և օդանավակայանին հարակից բնակավայրերի զարգացման հեռանկարներից։

62 Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ավիացիոն աղմուկի ազդեցությանը օդանավակայանի մոտակայքում, վազքուղու առանցքի ուղղությունը պետք է ընտրվի բնակելի և աղմուկի նկատմամբ զգայուն այլ օբյեկտներից հեռացված՝ հետագայում աղմուկի ազդեցության հետ կապված խնդիրներից խուսափելու համար։

63 Բաց ջրային տարածքների, անտառների, քաղաքային աղբավայրերի, մաքրման կայանների և այլ նմանատիպ օբյեկտների օդանավակայանին մոտ լինելը կարող է հանգեցնել թռչունների, հատկապես դրանց մեծ խմբերի կուտակման, որոնց հետ թռիչքի և վայրէջքի գործողությունների ժամանակ բախումները կարող են վտանգել օդանավի անվտանգությունը։

64. Օդանավակայանում (աերոդրոմում) վազքուղիների քանակը և ուղղությունները պետք է որոշվեն այնպես, որպեսզի շահագործվող օդանավերի համար օդանավակայանի օգտագործելիության մակարդակը կազմի առնվազն 95%.

1) եթե օդանավակայանի օգտագործելիության մակարդակը կազմում է առնվազն 95%` նախատեսվում է մեկ վազքուղի,

2) եթե օդանավակայանի օգտագործելիության մակարդակը 95%-ից պակաս է, պետք է նախատեսվի երկրորդական վազքուղի, որի ուղղությունը որոշվում է այնպես, որպեսզի հիմնական և երկրորդական վազքուղիների համատեղ օգտագործման դեպքում ապահովվի օդանավակայանի օգտագործելիության առնվազն 95% մակարդակ։

65 Օդանավակայանի օգտագործելիության մակարդակը որոշվում է համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Doc 9157 AN/901 «Աերոդրոմների նախագծման ձեռնարկ Հատոր 1», «Վազքուղիներ» (ICAO) (Doc 9157) Aerodrome Design Manual Part 1 - Runways) փաստաթղթով սահմանված մեթոդաբանությամբ։

66 Նորմերի 64-րդ կետով սահմանված պահանջների կատարումից անկախ՝ օդանավակայանի նախագծային հզորությունից, օդանավերի շարժման ինտենսիվությունից և շահագործման առանձնահատկություններից կարող են նախատեսվել մեկից ավելի վազքուղիներ՝ տարբեր դասավորություններով՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) տեխնիկական պահանջների և առաջարկությունների։

67 Վազքուղու լայնությունը` կապված աերոդրոմի ծածկագրի թվային նիշից, պետք է լինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանով հաստատված կարգում ներկայացված համապատասխան մեծություններից ոչ պակաս։

68 Հիմնական վազքուղու նվազագույն երկարությունը որոշվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանով հաստատված կարգում տրված տեխնիկական պահանջներին համապատասխան: Այն պետք է համապատասխանի շահագործվող ինքնաթիռի տեսակին և որոշվի՝ հաշվի առնելով տեղական պայմանները և վայրէջքի տեխնիկական պահանջները։

69 Եթե օդանավակայանը նախատեսված չէ օդանավերի որոշակի տեսակների համար, բայց ունի առնվազն 10 տարվա զարգացման հեռանկարի ծրագիր, հիմնական վազքուղու իրական երկարությունը որոշվում է ստանդարտ պայմաններում վազքուղու գնահատված երկարության հիման վրա, որն ունի հետևյալ արժեքները՝ 4F, 4E-3200մ, 4D-2600մ, 4C, 3C-1800մ, 3B -1300մ, 2B, 2A -1000մ, 1B, 1A -500մ օդանավակայանների համար՝ տեղական պայմանների համար ուղղիչ գործակիցների կիրառմամբ։

70 Եթե օդանավակայանում վազքուղու եզրային հատվածներին հարակից չկա միացնող ղեկուղի, ապա եզրային հատվածում պետք է նախատեսվի երկարացում՝ օդանավի անվտանգ հետադարձի հրապարակի համար՝ 180°-ով, վազքուղու առանցքի ուղղությամբ մեկնումով։

71 Վազքուղու հետադարձի հրապարակի շուրջ պետք է տեղադրվեն հարակից անվտանգության գոտիներ, որոնց լայնությունը համապատասխանում է վազքուղու հարակից անվտանգության գոտու լայնությանը, կախված այն տեսակի օդանավից, որի համար նախատեսված է վազքուղին։

72 Վազքուղիների, ղեկուղիների, կառամատույցների և հատուկ նշանակության այլ տարրերի մակերեսների երկայնական և լայնակի թեքությունները պետք է ընդունվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի N24-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-05.01-2026 շինարարական նորմերի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանի պահանջներին համապատասխան։

 

7․ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄԸ

 

73 Ավիացիոն գործունեության իրականացման համար պետք է կազմակերպվի համապատասխան վերահսկվող օդային տարածք՝ համաձայն ԻԿԱՕ-ի տարածաշրջանային պահանջների և «Ավիացիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ընդհանուր օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:

74 Օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման համաձայն, օդանավակայանների մերձակա տարածքներում սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հարթություններ, որոնցով որոշակիորեն սահմանափակվում են օդանավակայանին մերձակա տարածքներում շենքերի, շինությունների և տարրերի բարձրությունները:

75 Քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում (աերոդրոմներում), կախված հաստատված թռիչքային սխեմաներից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանով սահմանվում են հետևյալ խոչընդոտների սահմանափակման հարթությունները՝ արտաքին հորիզոնական հարթություն, կոնային թեք հարթություն, ներքին հորիզոնական հարթություն, վայրէջքի հարթություն, վայրէջքի ներքին հարթություն (սարքավորված), անցումային, ներքին անցումային, շրջանցիկ հարթություն և բարձրություն հավաքելու հարթություն։

76․ Օդանավակայանի (աերոդրոմի) մերձակա տարածքների խոչընդոտների սահմանափակման հարթությունների և դրանցում գտնվող օբյեկտների բարձրությունների սահմանափակման չափերը սահմանվում են համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման՝ հաշվի առնելով թռիչքի մակերեսի թեքության պահանջները։

77 Խոչընդոտների սահմանափակման հարթությունների տարածական հատակագծման նպատակով օդանավակայանի (աերոդրոմի) մերձակա տարածքները բաժանվում են գոտիների, որոնց հատակագծային ձևը և չափերը սահմանվում են աերոդրոմի վազքուղու ծածկագրին համապատասխան՝ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N19-Ն հրամանի։

78 Օդանավակայանի (աերոդրոմի) մերձակա տարածքների չափերը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հարևան օդանավակայանների միջև թույլատրելի նվազագույն հեռավորությունները՝ ավիացիոն հանգույցի հնարավորությունը բացառելու համար։

 

8․ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8․1 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԲԱԺՆԻ ԿԱԶՄԸ

 

79 «Հողահատկացման նախագիծ» բաժնի կազմը պետք է ներառի․

1) հողամասի և դրա շրջակա միջավայրի բնութագիրը (տեղանքի ռելիեֆի նկարագրությունը, կլիմայական և ինժեներաերկրաբանական պայմանները, վտանգավոր բնական գործընթացները, բուսածածկույթը, բնական և արհեստական խոչընդոտները, գոյություն ունեցող, վերակառուցվող, նախագծվող և քանդվող շենքերն ու շինությունները, ինչպես նաև տրանսպորտային աղտոտման ավելցուկային գոտու սահմանումը),

2) օդանավակայանի տեղակայման համար տրամադրվող հողամասերի չափերի հաշվարկը,

3) արհեստական կառույցների, հատումների և միացումների ցանկերը, ներառյալ դրանց բնութագրերը, վերակառուցման ենթակա ինժեներական հաղորդակցուղիների ցանկը,

4) տեղամասերի ռելիեֆի կազմակերպման և տարածքի ինժեներական նախապատրաստման նկարագրությունը,

5) ոլորանների շառավիղների և անկյունների, ուղիղ և կոր տեղամասերի երկարությունների, երկայնական և լայնական թեքությունների և հաղթահարվող բարձրությունների վերաբերյալ տվյալները,

6) օբյեկտի և դրա ենթակառուցվածքների տեղակայման անհրաժեշտության հիմնավորումը՝ գյուղատնտեսական նշանակության, անտառային և ջրային ֆոնդերի, ինչպես նաև հատուկ պահպանվող բնական տարածքների հողերի վրա,

7) հողօգտագործողների և հողօգտագործման տեղամասերի վերաբերյալ տվյալները։

80 Հողահատկացման նախագծի բաժնի գրաֆիկական մասը պետք է ներառի․

1) տոպոգրաֆիական քարտեզ-սխեմա, որտեղ նշվում են այն վարչատարածքային միավորների սահմանները, որոնց տարածքում նախատեսվում է օդանավակայանի կառուցումը կամ վերակառուցումը,

2) տեղամասի հողօգտագործման սխեմա՝ հարակից հողօգտագործողների նշմամբ, օդանավակայանի սանիտարապաշտպանական գոտու նախագիծը, մշակված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 պահանջներին համապատասխան:

3) նախագծվող տեղամասի հատակագծային սահմանափակումների սխեման,

4) հողամասի հատակագիծը և երկայնական կտրվածքը՝ ինժեներաերկրաբանական կտրվածքով՝ նշակետերի և շրջադարձի անկյունների նշմամբ, գոյություն ունեցող, նախագծվող, վերակառուցվող և քանդվող շենքերի ու շինությունների, ինժեներատեխնիկական ապահովման ցանցերի երթուղիների, հարակից և հատվող հաղորդակցուղիների նշմամբ,

5) հողամասի հատակագիծը, որտեղ նշվում են կապի օդային գծերի տեղամասերը (ներառյալ հենասյուների տեղադրման վայրերը և կախվող լարերի մակնիշները) և կապի մալուխային գծերի հատվածները (ներառյալ մալուխի տեսակը, դրա տեղադրման խորությունը, վերգետնյա և ստորգետնյա գծամալուխային կառույցների տեղակայման վայրերը)։

 

82 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

81. Մեկ վազքուղով օդանավակայանի համար պահանջվող հողամասի կողմնորոշիչ մակերեսը որոշելիս հիմք են ընդունվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)՝

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի Հավելված 14-ի «Աերոդրոմներ» հատոր I-ով՝ «Աերոդրոմների նախագծում և շահագործում» սահմանված միջազգային ստանդարտներն ու առաջարկվող գործելաձևերը,

2) «Աերոդրոմների նախագծման ձեռնարկի» (Doc 9157), մաս 1-ի՝ «Վազքուղիներ», համապատասխան ուղեցույցային դրույթները։

82 Նշված փաստաթղթերի պահանջների և ուղեցույցային դրույթների հիման վրա, սույն կետով սահմանված հաշվարկային ընդունումների կիրառմամբ, աղյուսակ 1-ում ներկայացված են մեկ վազքուղով օդանավակայանի համար անհրաժեշտ հողամասի մակերեսի կողմնորոշիչ տիրույթները՝ ըստ աերոդրոմի ծածկագրի։

83 Աղյուսակ 1-ում ներկայացված արժեքները նախատեսված են նախնական պլանավորման համար և չեն հանդիսանում հողամասի պարտադիր նվազագույն կամ առավելագույն նորմատիվ չափեր։ Հողամասի վերջնական մակերեսը որոշվում է նախագծային առաջադրանքով, նախատեսվող օդանավերի բնութագրերով, երթևեկության հաշվարկային ծավալով, վազքուղիների և կառամատույցների քանակով ու դասավորությամբ, տեղանքի պայմաններով, խոչընդոտները սահմանափակող մակերեսներով, անվտանգության գոտիներով և այլ նախագծային պայմաններով։

 

Մեկ վազքուղով օդանավակայանի հողամասերի կողմնորոշիչ տիրույթների

նախնական պլանավորման հաշվարկային աղյուսակ՝ հաշվարկված ICAO-ի պահանջների և ուղեցույցների հիման վրա

 

Աղյուսակ 1

 

Հ/հ

Աերոդրոմի ծածկագիր

Հողամասի կողմնորոշիչ

մակերեսը, հա

 Նվազագույն

Նախընտրելի/միջին

Առավելագույն

1

1

13.9 հա

16.0 հա

18.2 հա

2

2

15.9 հա

23.4 հա

29.2 հա

3

3

51.4 հա

89.4 հա

118.4 հա

4

4 C/D

89.4 հա

176.4 հա

254.4 հա

5

4 E/F

145.4 հա

294.4 հա

434.4 հա

6

Այս արժեքները ներկայացված են մեկ վազքուղու հաշվարկով, փոքր կայանատեղով/տերմինալով նախագծի համար: Այն օդանավակայանների համար, որոնք ունեն բազմաթիվ վազքուղիներ, ավելի մեծ կայանատեղներ/տերմինալներ, բեռների/լոգիստիկայի տարածքներ, ճանապարհներ, կայանատեղի և շրջակա միջավայրի բուֆերային գոտիներ, կպահանջվի ավելի մեծ հողատարածք:

7

Հաշվարկներն իրականացվել են ICAO-ի Հավելված 14-ի հատոր I-ով սահմանված պահանջների և Doc 9157-ի մաս 1-ում ներկայացված ուղեցույցային մոտեցումների հիման վրա՝ կիրառելով սույն կետով սահմանված հաշվարկային ընդունումները։

8

Գոտու երկրաչափություն (ուղղանկյուն).

1) Գոտու երկարությունը = վազքուղու երկարությունը + 2 × RESA-ի (արգելակման վերջնագոտու (ԱՎԳ)` երկարությունը։

2) Գոտու լայնությունը = պաշտպանված կողմնային լայնությունը (որոշվում է վազքուղու գոտու լայնությունից յուրաքանչյուր կողմում)։

3) Մակերեսը (մ2) = գոտու երկարություն × գոտու լայնություն (արտահայտված հեկտարներով)։

9

Հաշվարկում ընդունված ելակետային թվային արժեքները՝ ըստ աերոդրոմի ծածկագրի՝

1) Վազքուղու երկարությունն ըստ աերոդրոմի ծածկագրի (տիպիկ միջակայքեր).

ա․ 1՝ 400-700մ,

բ․ 2՝ 800-1100մ,

գ․ 3՝ 1200-1800մ,

դ․ 4 C/D՝ 1800-3000մ,

2) Վազքուղու անվտանգության եզրագոտիներ (այստեղ օգտագործվում է որպես «յուրաքանչյուր կողմե).

ա․ 1-2՝ 75մ յուրաքանչյուր կողմում (ընդհանուր պաշտպանված լայնություն ≈ 150 մ),

բ․ 3-4՝ 150մ յուրաքանչյուր կողմում (ընդհանուր պաշտպանված լայնություն ≈ 300 մ): Ստորև բերված են գործարքային վազքուղիների համար օգտագործվող ստանդարտ գոտիների լայնության արժեքները՝ ԻԿԱՕ-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի Հավելված 14-ում,

3) RESA (Վազքուղու անվտանգության վերջնագոտի) - օգտագործում է ինչպես նվազագույն, այնպես էլ նախընտրելի արժեքներ՝ տիրույթը սահմանելու համար.

ա․ 1-2՝ 30-90մ (նվազագույն → նախընտրելի),

բ․ 3-4՝ նվազագույն 90մ, նախընտրելի մինչև 240մ (ICAO/ACI առաջարկությունները սովորաբար նշում են նվազագույնը 90մ, իսկ բարձր ռիսկային գործողությունների համար՝ 240մ (ICAO-ի հավելվածներ),

4) Կառամատույցի/տերմինալի համար՝ ըստ աերոդրոմի ծածկագրի՝ (ավելացվում են կառամատույցի, կանգառների, տերմինալի և սպասարկման համար հողատարածքներ). Ա․ 1՝ 1-5հա; 2՝ 3-10հա; 3՝ 10-50հա; 4C/D՝ 30-150հա; 4E/F՝ 50–300հա - դրանք գործնական թույլատրելի սահմաններ են (Doc 9157-ը առաջարկություններ է տալիս կայանների/կայանատեղերի համար, սակայն ճշգրիտ տարածքը կախված է երթևեկության ծավալից և կանգառների քանակից):

10

Հաշվարկի օրինակ (ինչպես են ստացվում արժեքները)

1) 4C կոդով օրինակի համար (նվազագույն). Lmin = 1800մ, վազքուղու անվտանգության վերջնագոտի RESA_min = 90 մ, պաշտպանված լայնություն = 300մ → պատյանի երկարություն = 1800 + 2×90 = 1980մ: Պատյանի մակերես = 1980×300 = 594,000մ 2 = 59.4հա: +կառամատույց min 30հա → ~89.4հա (սա համապատասխանում է 4C/D-ի աղյուսակում նշված նվազագույն արժեքին): Այս նույն մոտեցումն են օգտագործել բոլոր տողերի համար:

11

Միջակայքեր.

1) նվազագույնն օգտագործում է ավելի կարճ վազքուղի և ավելի փոքր RESA + փոքր կայանատեղի:

2) նախընտրելի/միջին տարբերակը օգտագործում է վազքուղու միջին երկարությունը, նախընտրելի ժամանման տարածքը (որտեղ կիրառելի է) և վազքուղու միջին մասը։

3) առավելագույն տարբերակն օգտագործում է ավելի երկար վազքուղին, նախընտրելի/ավելի մեծ ժամանման տարածքը և ավելի մեծ վազքուղին։

12

Տեղագրությունը կարևոր է։ Թեքությունները, ժամանման աղեղները (անվտանգության գոտու ավարտ OLS շրջաններ/օվալներ), ոչ ուղղանկյուն նախագծերը, բուֆերային գոտիները և տեղական հողօգտագործման սահմանափակումները կարող են մեծացնել պահանջվող տարածքը (երբեմն զգալիորեն)։ Աղեղների և ներքին/ ժամանման մակերեսների վերաբերյալ ուղեցույցը տրամադրվում է ICAO-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Աերոդրոմներ» 14-րդ հավելվածում և ԻԿԱՕ-ի ուղեցույց նյութերում։

13

4C/D և 4 E/F աերոդրոմի ծածկագրեր ըստ ICAO-ի դասակարգման նշանակում են, որ վազքուղու երկարությունը նախատեսված է խոշոր օդանավերի համար (ծածկագրի թվային նիշը 4), սակայն օդանավակայանի ենթակառուցվածքը գտնվում է անցումային փուլում կամ ունի սահմանափակումներ՝ ընդունվող օդանավերի չափսերի գծով C դասի (թևերի բացվածքը՝ 24-ից մինչև 36 մ) և D դասի (36-ից մինչև 52 մ) միջև և E դասի (թևերի բացվածքը՝ 52-ից մինչև 65 մ) և F դասի (65-ից մինչև 80 մ) միջև:

84. ԻԿԱՕ-ի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի Հավելված 14-ի Հատոր 1-ը չի տրամադրում մեկ «հեկտար» թիվ։ Այն պարունակում է գծային չափեր և տարածքներ (վազքուղու լայնություն, OLS (խոչընդոտների սահմանափակող մակերես(ներ) աղեղներ) ժամանման տարածքի երկարություն)։ Դրանք պետք է տեղադրվեն հողամասի ընդհանուր մակերեսում՝ օգտագործելով ընտրված դասավորությունը։

85 Թեքուղու և կայանատեղերի տեղամասերը մեծապես տարբերվում են։ Եթե հայտնի է կայանատեղերի քանակը, ուղևորափոխադրումը կամ տերմինալի թողունակությունը (մարդ/տարի), ապա դրանք պետք է վերածել կոնկրետ հարթակի/տերմինալի տարածքի՝ վերը նշված թույլատրելի միջակայքերի փոխարեն:

86. Սպասարկման հողամասի և տեխնիկական տարածքի կողմնորոշիչ չափերը պետք է որոշվեն համաձայն աղյուսակ 2-ի:

 

Ծառայողական-տեխնիկական տարածքի հողամասի կողմնորոշիչ չափերը

Աղյուսակ 2

 

Հ/հ ը/կ

Օդանավակայանի դասը

ըստ տարեկան հաշվարկային ուղևորահոսքերի

Օդանավակայանի

տարեկան հաշվարկային ուղևորահոսքեր,

մլն մարդ/տարի

Սպասարկման հողամասի չափը և տեխնիկական տարածքը, հա

1

I

7-10

66

2

II

4-7

56

3

III

2-4

36

4

IV

0,5-2

23

5

V

0,1-0,5

13

 

9 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ԼԱՆԴՇԱՖՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

87․ Լանդշաֆտի ձևավորումը նույնպես հանդիսանում է օդանավակայանի տարածքի հատակագծման կարևոր տարր: Այդ նպատակով հողային հատվածներում ստեղծված խոտածածկույթը նվազեցնում է օդանավակայանի փոշոտվածությունը, փոշու ցրումը, կանխում է փոշոտ հողերի քամու էրոզիան չոր եղանակին և ցեխի առաջացումը անձրևի ժամանակ, և այդպիսով պաշտպանում օդանավակայանի տարրերը աղտոտումից: Խոտածածկույթն ունի աղմուկ և գազ կլանող հատկություններ և որոշ չափով մեղմացնում է օդանավի շարժման ընթացքում առաջացող թրթռումները:

88 Օդանավակայանի հողային հատվածների խոտածածկույթը նաև ծառայում է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ քթամասի հենասարքը վնասվելուց պաշտպանելուն, թռիչքադաշտի արհեստական մակերեսներից դուրս ինքնաթիռի հնարավոր գլորման ժամանակ ինքնաթիռի շարժիչները պաշտպանելուն՝ օդանավակայանի աշխատանքային տարածքում ինքնաթիռի վազքի ժամանակ հողի կտորներ ներթափանցելուց, օդանավակայանի աշխատանքային տարածքը քայքայամաշումից պաշտպանելուն՝ ինքնաթիռի շարժիչների ռեակտիվ շիթերի ազդեցությունից:

89 Բույսերը առաջատար դեր են խաղում խոտածածկույթի ստեղծման գործում։ Խոտածածկի լավագույն բողբոջման և գործունեության համար անհրաժեշտ է ստեղծել օպտիմալ հողային պայմաններ, ունենալ միատարր կառուցվածքով և տարողունակությամբ հողի բերրի շերտ՝ առնվազն 15 սմ հաստությամբ և հարթ, լավ համահարթեցված մակերես՝ ջրահեռացման նպատակներով։

90 Կայուն խոտածածկի համար օգտագործվում են բազմամյա, հիմնականում տեղական խոտաբույսեր, որոնք ձևավորում են հարթ, միատարր կանաչ ծածկույթ՝ լավ զարգացած արմատային համակարգով։ Բերրի շերտը պետք է ունենա ազատ կառուցվածք և ջրահեռացման հուսալի համակարգ։ Օդանավակայանի տարածքի ճշգրիտ պլանավորումը և հատակագծումը նպաստում են հողերի ջրաօդային օպտիմալ ռեժիմի ապահովմանը։

91 Թեք տեղամասերում բերրի հողաշերտը ամրացնելու, լանջերին տորֆաշերտը առավել ամրացնելու և լանջերին քամու և ջրի ազդեցությունից քայքայամաշումը կանխելու նպատակով կարող են օգտագործվել գեոսինթետիկ հակաէրոզիոն նյութեր։

 

10 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ՊԱՐԱԳԾԱՅԻՆ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄԸ

 

92 Օդանավակայանի տարածքը պետք է ցանկապատված լինի պարագծով՝ օդանավերի թռիչքի, վայրէջքի և վազքի անվտանգությունն ապահովելու, օդանավակայանի սարքավորումները վնասվելուց պաշտպանելու և տրանսպորտային միջոցների, մարդկանց ու կենդանիների կողմից վերահսկվող տարածք չարտոնված մուտքը կանխելու համար: Վերահսկվող և չվերահսկվող տարածքների միջև սահմանը պետք է հստակորեն արտահայտվի ցանկապատի տեղադրմամբ: Օդանավակայանի վերահսկվող տարածքը պետք է ունենա չընդհատվող ցանկապատ օդանավակայանի պարագծով, ներառյալ օդանավի կուրսի աշխատանքային հատվածները և ժամանման փարոսները:

93 Ցանկապատը պետք է լինի այնպիսի բարձրության և ամրության, որպեսզի կանխվի դրա թեքվելու, վրայով և տակով ներթափանցելու հնարավորությունը:

94 Ցանկապատի արգելափակման հնարավորության աստիճանը կախված է դրա բարձրությունից, ճարտարապետական ձևավորումից, պատրաստված նյութից, հուսալիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար օգտագործվող լրացուցիչ անվտանգության միջոցառումներից, ինչպիսին է ցանկապատի վերևում փշալարը: Նախընտրելի են թափանցիկ, այլ ոչ թե հոծ ցանկապատերը, քանի որ դրանք թույլ են տալիս դիտարկել պահպանվող տարածքից դուրս գտնվող հատվածները:

95 Հնարավոր խախտումների կանխման նպատակով լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու համար ցանկապատի վերնամասում տեղադրվում է փշալարերի 3-5 շարք, որոնք պահվում են անկյունային բարձակներով՝ թեքությամբ դեպի հնարավոր ներթափանցումը, և կարող են տեղադրվել նաև փշալարերի համակենտրոն շերտեր։

96 Պաշտպանիչ ցանկապատի ընդհանուր բարձրությունը, հաշվի առնելով փշալարերի մի քանի շարքերը, պետք է լինի առնվազն 2.44 մ: Կառուցապատված տարածքներից դուրս տեղակայված օդանավակայանների համար ցանկապատի նվազագույն բարձրությունը պետք է լինի առնվազն 2.13 մ գետնի մակերևույթից։

97 Տարբեր նպատակներով պահեստները, այդ թվում՝ վառելանյութի, օդանավակայանների, օդային երթևեկության կառավարման օբյեկտների, հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղիների, շինհրապարակների, օդային երթևեկության կառավարման օբյեկտների, ռադիոնավիգացիոն և վայրէջքի օբյեկտների պահեստները ենթակա են ցանկապատման։

98 Ընտրված ցանկապատի տեսակը պետք է համատեղելի լինի շրջակա տարածքի տեղանքի հետ: Ցանկապատի վահանակի երկարությունը և այն սյուների բարձրությունը, որոնց վրա վահանակը ամրացված է, պետք է ապահովեն ցանկապատի նախագծային բարձրությունը տեղադրման ամբողջ երկարությամբ։ Պահնորդական տրանսպորտային միջոցների անցման համար ցանկապատի ներքին կողմով (հնարավորության դեպքում՝ նաև արտաքին կողմից) տեղադրվում են կոշտ ծածկույթով ճանապարհներ։

 

11․ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ (ԱԵՐՈԴՐՈՄԻ) ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

 

99 Կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող, (արդիականացվող) քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների (աերոդրոմների) գլխավոր պլանավորման համար չափազանց կարևոր է հիմնվել համաշխարհային փորձի ընդհանրացման վրա, հաշվի առնել օդանավերի նոր տեսակների ի հայտ գալը, որոնք չափերով և բեռնվածությամբ կգերազանցեն գոյություն ունեցողներին, որոնց բնութագրերի հիման վրա մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 19-Ն հրամանով սահմանված նվազագույն պահանջները, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության՝ ԻԿԱՕ-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (այսուհետ՝ ԻԱՏԱ) ստանդարտները, օդանավակայանների նախագծման և շահագործման առաջարկվող գործելաձևերը։

100 Նոր սերնդի օդանավերի անվտանգ շահագործումն ապահովելու համար գոյություն ունեցող օդանավակայանների վերակառուցման, արդիականացման և ընդլայնման հնարավորությունը վերլուծելուց հետո, գոյություն ունեցող օդանավակայանային ենթակառուցվածքների համատեղելիության որոշումը նոր տեսակի օդանավերի շահագործման հետ, որոնց բեռնվածությունը և ֆիզիկական բնութագրերը գերազանցում են օդանավակայանի հավաստագրված բնութագրերը, պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հուլիսի 9-ի N24-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-05.01-2026 «Աերոդրոմներ» շինարարական նորմերին համապատասխան։

101 Հեռանկարային գլխավոր պլանավորման նպատակներով, համաձայն ԻԿԱՕ-ի պահանջների, կարող են օգտագործվել ապագա ինքնաթիռների հետևյալ բնութագրերը՝ թևերի բացվածք՝ մինչև 90 մ, հիմնական վայրէջքի մեխանիզմի արտաքին անիվների միջև հեռավորությունը՝ մինչև 20 մ, երկարությունը՝ 80 մ և ավելի, պոչի բարձրությունը՝ մինչև 24 մ, առավելագույն քաշը՝ 650․000 կգ և ավելի։

102 Հեռանկարային գլխավոր պլանավորման հիմնական խնդիրն է ապահովել նոր սերնդի օդանավերի անվտանգ շահագործման համար օդանավակայանի բոլոր տարրերի՝ վազքուղիների, ղեկուղիների և կառամատույցների համար կիրառվող միջտարածությունները։ Եթե դրանք հնարավոր չէ ապահովել, ապա պետք է իրականացվի լրացուցիչ ավիացիոն ուսումնասիրություն՝ օդանավակայանում հայտարարված անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով հնարավոր շահագործման սահմանափակումներ մտցնելու համար։ Գործող աերոդրոմի տարրերի վրա օդանավերից բեռների ավելացման դեպքում անհրաժեշտ է գնահատել գերծանրաբեռնվածության պայմաններում շահագործման հնարավորության աստիճանը։

 

12 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

103 Բնակավայրերի պլանավորման և զարգացման ընթացքում օդանավակայանների տեղակայումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերի և ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N138 հրամանով հաստատված նորմեր։

104 Նոր, ներառյալ փոքր ավիացիայի, օդանավակայանները կամ դրանց առանձին տարրերը անհրաժեշտ է տեղակայել բնակավայրերի բնակելի գոտու սահմաններից դուրս գտնվող տարածքներում։ Այս դեպքում օդանավակայանի վազքուղու սահմանից մինչև բնակավայրի բնակելի գոտու սահմանը հեռավորությունը պետք է որոշվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ հաշվի առնելով.

1) օդանավերի թռիչքների անվտանգության ապահովումը.

2) համապատասխան օդանավակայանի կողմից շահագործվող ինքնաթիռների տեսակները և դրանց թռիչքների ինտենսիվությունը.

3) օդանավակայանում վազքուղիների քանակը.

4) բնակավայրի տարածքի սահմանների տեղակայումը վազքուղու նկատմամբ.

5) սահմանված ավիացիոն աղմուկի թույլատրելի առավելագույն և համարժեք մակարդակները.

6) վնասակար արտանետվող գազերի թույլատրելի առավելագույն կոնցենտրացիաները։

7) ռելիեֆը, օդի ջերմաստիճանը և խոնավությունը, քամու ուղղությունը և արագությունը, ինչպես նաև այլ տեղական պայմանները։

105 Նոր կառուցվող օդանավակայանների համար հեռավորությունը վազքուղու սահմանից մինչև բնակելի տարածքի սահմանը՝ հաշվի առնելով օդանավակայանի և բնակելի տարածքի հեռանկարային ընդլայնման հնարավորությունը և օդանավակայանի տարածքում և օդային մոտեցումների գոտիներում շենքերի, շինությունների, էլեկտրահաղորդման և կապի գծերի, ռադիոտեխնիկական ու այլ կառույցների տեղակայումը պետք է որոշվի այնպես, որպեսզի չվտանգվի օդանավերի թռիչքների անվտանգությունը և չխաթարվի օդանավակայանի ռադիոտեխնիկական սարքավորումների բնականոն աշխատանքը։ Նշված հեռավորությունները և կառույցների տեղակայման պայմանները որոշելիս պետք է հաշվի առնվեն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները։

106 Անհրաժեշտության դեպքում, վազքուղուց ընդունված կողային և վերջնային հեռավորության բավարարությունը պետք է հաստատվի ակուստիկ հաշվարկով և հարակից տարածքի արտանետվող գազերի աղտոտման հաշվարկով։

107 Եթե օդանավակայանին հարակից տարածքներում գերազանցվում են այս տարածքի համար սահմանված սանիտարահիգիենիկ աղտոտման չափանիշները, անհրաժեշտ է նախատեսել համապատասխան սանիտարական և պաշտպանիչ, բնապահպանական, ինժեներական և տեխնիկական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն համապատասխան վնասակար գործոնների բացասական ազդեցությունը։

108 1500 մ և ավելի վազքուղու երկարությամբ օդանավակայանների համար ժամանման երթուղու երկայնքով թռիչքի ուղու հորիզոնական պրոյեկցիայի և բնակելի տարածքի սահմանի միջև նվազագույն հեռավորությունը պետք է լինի առնվազն 3000 մ, մնացած բոլորի համար՝ առնվազն 2000 մ։

109 Օդանավակայանի տարածքում թույլատրվում է գյուղատնտեսական շենքերի և շինությունների տեղադրումը՝ ապահովելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները։

110 Այն օդանավակայանների դեպքում, որոնք տեղակայված են բնության հատուկ պահպանվող տարածքների կամ դրանց պահպանական գոտիների հարևանությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, օդանավերի շահագործումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի օդանավերի թռիչքների հետևանքով առաջացող աղմուկի և այլ ֆիզիկական ազդեցությունների թույլատրելի մակարդակները համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բնապահպանության բնագավառը կարգավորող իրավական ակտերով սահմանված չափանիշներին։

111 Օդանավակայանի կառուցման համար տեղանք ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել շրջակա օդային, ջրային և հողային միջավայրի վրա դրա ազդեցության աստիճանը՝ ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում՝ նախապատվությունը տալով շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող լուծումներին։

112 Օդանավակայանների և այլ օդանավակայանային օբյեկտների շինարարության և վերակառուցման նախագծեր մշակելիս նախագծային օբյեկտի տեխնիկական, տնտեսական և տրանսպորտային-տեխնոլոգիական բնութագրերը պետք է հաշվի առնվեն շրջակա միջավայրի պաշտպանության, հողերի և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հարցերի հետ համատեղ՝ ըստ (Doc 9184-AN/902) ԻԿԱՕ-ի «Օդանավակայանների պլանավորման ձեռնարկ» «Հողերի օգտագործում և բնապահպանական կառավարում» Մաս II-ի դրույթների:

113 Օդանավակայանի կառուցման կամ վերակառուցման նախագծային փաստաթղթերը պետք է ներառեն առանձին բաժին՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ), և դրա կազմում շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիր, որը մշակվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանության և շրջակա միջավայրի անվտանգության ոլորտում կարգավորող իրավական ակտերի դրույթները։

114 Օդանավակայանի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության բոլոր աղբյուրները, ներառյալ օդանավակայանի կառուցման և պահպանման տեխնոլոգիական գործընթացները, ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման։

 

13 ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ

 

115 Օդանավակայանի ջրահեռացման համակարգի նախագծման ժամանակ թույլատրելի չէ կազմակերպել չմաքրված մակերևութային ջրերի արտանետում վազքուղուց և դրա տարրերից դեպի ջրահեռացման համակարգեր, բաց ջրային ավազաններ և աերոդրոմի թռիչքադաշտից դուրս գտնվող բաց հողի վրա՝ օգտագործելով տեղանքը:

116 Աերոդրոմի մաքրման կայաններից բաց ջրատար օբյեկտներ թափվող մաքրված մակերեսային ջրերի որակական կազմը պետք է համապատասխանի ջրի որակի ստանդարտների հաստատված ցուցանիշներին։

117. Մաքրման կայանների և աերոդրոմի ջրահեռացման համակարգի տարրերը նախագծելիս պետք է հաշվի առնվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N80-Ն հրամանով հաստաված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի պահանջները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան