ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1335-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել՝
1) գույքի օտարման պայմանները՝ համաձայն հավելվածի.
2) որ էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.
4) որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1335-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
|
NN ը/կ |
Գույքի գտնվելու վայրը, անվանումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Շենք-շինու-թյունների մակերեսը (քառ. մ) |
Գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հեկտար) |
Գույքի գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (ՀՀ դրամ) |
Գույքի գնահատ-ման ամսաթիվը |
Գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմա-կերպման վերջնա-ժամկետը |
|
1. |
Մարզ Արարատ, համայնք Արտաշատ, քաղաք Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց 48/2 շինություն (վկայական N 04062026-03-0049) |
296.6 |
0.03477 հա սեփակա-նություն և 0.03303 հա ընդհանուր բաժնային մակերեսով հողամասի նկատմամբ սեփակա-նատիրոջ բաժնեմասը կազմում է 297/480 |
84 600 000 |
48 600 000 |
3 703 196 |
184 368 |
17.07.2026 |
16.07.2028 |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|