ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1330-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2026 թվականի N 1330-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ ՊՈԱԿ) ամրացված՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամություն 2 հասցեի 1-ին հարկում գտնվող 235.82 քառ. մ մակերեսով անշարժ գույքից 17.52 քառ. մ մակերեսով և 15.81 քառ. մ մակերեսով անշարժ գույքերը և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը։

2. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամության 2 հասցեի 1-ին հարկում գտնվող 121․58 քառ. մ մակերեսով անշարժ գույքը և ամրացնել ՊՈԱԿ-ին:

3. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 25-ի N 573 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին անհատույց օգտագործման հանձնված՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամության 2 հասցեի 1-ին հարկում գտնվող 155.98 քառ. մ մակերեսով անշարժ գույքը և ամրացնել ՊՈԱԿ-ին՝ հիմք ընդունելով չափագրության արդյունքները։

4. Սույն որոշման 3-րդ կետից բխող Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Բարեկամության 2 հասցեի 1-ին հարկում գտնվող 155.98 քառ. մ մակերեսով անշարժ գույքի չափագրության և պետական գրանցման ծախսերն իրականացնել ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-3-րդ կետերում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան