ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1336-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 16-ի N 090-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը նվիրված, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, գյուղ Մյասնիկյան 1 հասցեում գտնվող 7,795,656.0 (յոթ միլիոն յոթ հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,316 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N02062026-04-0075, հողամասի ծածկագիր՝ 04-066-0127-0015), (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից ապահովել Արմավիր համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական կարգով վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|