ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«09» սեպտեմբերի 2026 թ. |
N 958-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1061-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման կարգը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․
1) 3-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում՝ նշված ժամկետից հետո հաշվառումից հանման ենթակա hարկ վճարողների հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը համապատասխան տեղեկությունները ստանալու նպատակով հարցումները կատարում է հայտնաբերելու օրվան հաջորդող մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։»,
2) 4-րդ կետում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
9/9/2026 |
Է. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|