ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2026
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.09.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արտաշատի համայնքապետարանի միջև «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակում պետական աջակցության գումարի տրամադրման վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 27-ին կնքված N 742-26 պայմանագիրը և 2026 թվականի օգոստոսի 6-ին կնքված N 829-26 համաձայնագիրը, «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակում պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 27-ին կնքված N 743-26 պայմանագիրը և 2026 թվականի օգոստոսի 6-ին կնքված N 830-26 համաձայնագիրը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.

1) 28.50.00 գործառական դասակարգման (օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ) 900415003020 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 3 793 511 (երեք միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամով.

2) 37.09.00 գործառական դասակարգման (պետական բյուջեից տրամադրվող այլ ընթացիկ դոտացիաներ) 900415002279 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 113 805 (մեկ հարյուր տասներեք հազար ութ հարյուր հինգ) ՀՀ դրամով.

3) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4111 հոդվածն ավելացնել 113 805 (մեկ հարյուր տասներեք հազար ութ հարյուր հինգ) ՀՀ դրամով.

4) 05.04.01.55 գործառական դասակարգման (կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն) 4729 հոդվածն ավելացնել ավելացնել 3 793 511 (երեք միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամով.

5) 10.07.01.51 գործառական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 հոդվածը պակասեցնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.

6) 05.01.01.51 գործառական դասակարգման (աղբահանություն, սան մաքրում) 4511 հոդվածը պակասեցնել 31 500 000 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամով.

7) 08.03.01.51 գործառական դասակարգման (քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանում) 4239 հոդվածը պակասեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.

8) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 4241 հոդվածը պակասեցնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամով.

9) 01.03.03.55 գործառական դասակարգման (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) 5121 հոդվածը պակասեցնել 57 000 000 (հիսունյոթ միլիոն) ՀՀ դրամով.

10) 08.02.03.53 գործառական դասակարգման (մշակութային օբյեկտների հիմնանորոգում) 5134 հոդվածը պակասեցնել 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամով.

11) 09.05.01.5 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) 5134 հոդվածը պակասեցնել 32 000 000 (երեսուներկու միլիոն) ՀՀ դրամով.

12) 01.01.01.52 գործառական դասակարգման (վարչական օբյեկտների հիմնանորոգում) 5113 հոդվածն ավելացնել 141 500 000 (մեկ հարյուր քառասունմեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.

13) 06.06.01.52 գործառական դասակարգման (բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում) 5134 հոդվածն ավելացնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.

14) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի «Անահիտ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 14 075 901 (տասնչորս միլիոն յոթանասունհինգ հազար ինը հարյուր մեկ ) ՀՀ դրամով.

15) 10.07.01.53 գործառական դասակարգման (հասարակական կազմակերպություններին աջակցություն) 4819 հոդվածն ավելացնել 7 500 000 (յոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.

16) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4267 հոդվածն ավելացնել 12 000 000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամով.

17) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 602 203 (մեկ միլիոն վեց հարյուր երկու հազար երկու հարյուր երեք ) ՀՀ դրամով.

18) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 510 254 (մեկ միլիոն հինգ հարյուր տասը հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ դրամով.

19) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 510 254 (մեկ միլիոն հինգ հարյուր տասը հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ դրամով.

20) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 267 704 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամով.

21) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 267 704 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր չորս) ՀՀ դրամով.

22) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) 4823 հոդվածն ավելացնել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամով․

23) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4252 հոդվածն ավելացնել 665 980 (վեց հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամով.

24) 05.02.01.55 գործառական դասակարգման (կեղտաջրերի հեռացում) 5113 հոդվածը պակասեցնել 290 000 000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամով.

25) 05.02.01.55 գործառական դասակարգման (կեղտաջրերի հեռացում) 5129 հոդվածն ավելացնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամով.

26) 05.02.01.55 գործառական դասակարգման (կեղտաջրերի հեռացում) 4269 հոդվածն ավելացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.

27) 08.01.01.52 գործառական դասակարգման (հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում, վերանորոգում) 5112 հոդվածը պակասեցնել 246 100 000 (երկու հարյուր քառասունվեց միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամով.

28) 08.01.01.52 գործառական դասակարգման (հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում, վերանորոգում) 5113 հոդվածն ավելացնել 246 100 000 (երկու հարյուր քառասունվեց միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամով․

29) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 5122 հոդվածը պակասեցնել 28 000 000 (քսանութ միլիոն) ՀՀ դրամով.

30) 04.05.01.59 գործառական դասակարգման (փողոցների պահպանում և շահագործում) 5134 հոդվածը պակասեցնել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամով.

31) 08.02.01.51 գործառական դասակարգման (գրադարանային ծառայություններ) 5122 հոդվածը ավելացնել 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամով.

32) 08.01.01.52 գործառական դասակարգման (հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում) 5129 հոդվածը ավելացնել 200 000 000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամով.

33) 05.01.01.51 գործառական դասակարգման (աղբահանություն, սան մաքրում) 5121 հոդվածը ավելացնել 112 500 000 (մեկ հարյուր տասներկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.

34) 06.06.01.52 գործառական դասակարգման (բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում) 5113 հոդվածը պակասեցնել 28 304 840 (քսանութ միլիոն երեք հարյուր չորս հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամով.

35) 04.05.05.51 գործառական դասակարգման (վերելակների հիմնանորոգում) 5112 հոդվածն ավելացնել 28 304 840 (քսանութ միլիոն երեք հարյուր չորս հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամով:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին N 307-Ն որոշման 1-ին, 2-րդ , 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -23

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՀԵՐՄՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՄԱՐԻԱՄ ԲԱԲԱՅԱՆ

ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ

ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՍՈՖԻԱ ՈՍԿԱՆՅԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՐՏԱԿ ԱՇԻԿՅԱՆ

ԻՇԽԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ԱՆԻ ԱԶԱՏՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2026 թ. սեպտեմբերի 09

ք. Արտաշատ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի սեպտեմբերի

09-ի N 160-Ն որոշման

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի սեպտեմբերի

09-ի N 160-Ն որոշման

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի սեպտեմբերի

09-ի N 160-Ն որոշման

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

ավագանու 2026 թվականի սեպտեմբերի

09-ի N 160-Ն որոշման

 

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ համայնքի

 ավագանու 2025 թվականի դեկտեմբերի

26-ի N 307-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: