ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 սեպտեմբեր 2026 թվականի թիվ 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «21177,0» թիվը փոխարինել «23084,5» թվով:
2) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «724463,4» թիվը փոխարինել «657463,4» թվով:
3) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «50 000,0» թիվը փոխարինել «102 000,0» թվով:
4) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «104806,0» թիվը փոխարինել «106944,1» թվով:
5) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «28580,0» թիվը փոխարինել «32030,0» թվով:
6) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «0,0» թիվը փոխարինել «15000,0» թվով:
7) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «235464,5» թիվը փոխարինել «227968,9» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Կողմ -9
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՅՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱԲԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
08 սեպտեմբերի 2026 ք. Ծաղկաձոր |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|