ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 629-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-ին փողոցը (սկսվում է Բեկնազարյան, Մելքումովի և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, հասնում Դավթաշենի 10-րդ փողոց), Դավթաշենի 1-ին փողոց, 1-ին նրբանցքը (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, հասնում Աշտարակի խճուղի), Դավթաշենի 1-ին փողոց, 2-րդ նրբանցքն (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, հասնում Յուրի Երզնկյան փողոց) անվանակոչել խորհրդային և հայ ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անվամբ՝ «Գուրգեն Դալիբալթայան փողոց», «Գուրգեն Դալիբալթայան փողոց, 1-ին նրբանցք», «Գուրգեն Դալիբալթայան փողոց, 2-րդ նրբանցք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: