ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
15 մարտի 2023 թ. |
N 744-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիրի 27-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանի անվամբ` «Մարո Մարգարյան փողոց»:
2.Երևան քաղաքի Արաբկիրի 41-րդ փողոցն անվանափոխել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ՝ «Նորայր Մուշեղյան փողոց»:
(2-րդ կետը խմբ. 08.09.26 N 625-Ն)
3. Երևան քաղաքի Արաբկիրի 53-րդ փողոցն անվանակոչել հայ արձակագիր, բանաստեղծուհի Էլեն Բյուզանդի անվամբ` «Էլեն Բյուզանդի փողոց»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍարգսՅԱՆ |
|
2023 թ. մարտի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2023 թվական: