ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 սեպտեմբերի 2026 թ.

N 627-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցը՝ նրբանցքներով, անվանափոխել հայ արվեստագետ և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անվամբ՝ «Կարեն Սմբատյան փողոց» (սկսվում է Սեբաստիայի փողոցից, հասնում՝ Առնո Բաբաջանյան փողոց), «Կարեն Սմբատյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է հ.33 և հ.35 շենքերի մոտից, հասնում՝ Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է հ.57 և հ.01-007-0436-0033 կադաստրային ծածկագրով գույքերից, հասնում՝ Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 3-րդ նրբանցք» (զուգահեռ է 2-րդ նրբանցքին):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան