ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 628-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՐԱՉՈՒՀԻ ՋԻՆԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՊՈՒՐԱԿ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի հ.40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարակից պուրակն անվանակոչել դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ՝ «Հրաչուհի Ջինանյանի անվան պուրակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: