ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 625-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի «Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին» N 744-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2.Երևան քաղաքի Արաբկիրի 41-րդ փողոցն անվանափոխել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ՝ «Նորայր Մուշեղյան փողոց»»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: