ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4342-Ա |
«04» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 4232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 04.09.2026թ. հ.4336-Ա որոշումը՝
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 31-ի «Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին» N 4232-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի04.09.2026 թվականի Հ. 4342-Ա որոշման |
|
«Հավելված Երևանի քաղաքապետի31.08.2026 թ. Հ. 4232-Ա որոշման |
ՕՐԱԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
2. Երևան քաղաքում Արմենուհի Տիգրանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքում Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքում Գուրգեն Դալիբալթայանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
6. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
7. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շահումյան փողոցի հ.2 հասցեում շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Թևոսյան փողոցի հ.1/13 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գոյություն ունեցող պատմամշակութային շենքերի հիմնանորոգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ.7 շենք, հ.3 բնակելի տուն և Արամի փողոց հ.7 առևտրագործարարական շենք հասցեներում՝ «Հին Երևան» թաղամասի «52»-«57» և «G»-«J» առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Հանրապետության փողոցի հ.85 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
12. Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով «Հենակետշին» ՓԲ ընկերությանը պատկանող հողամասը Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեին կից գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Չզեկուցվող)
17. Վասիլ Լևսկու հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
18. Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
19. Երևան քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
20. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
21. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանելու մասին: (Չզեկուցվող)
23. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
24. Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ.121 շենքի հ.55` 54,26 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
26. Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
27. Երևան քաղաքում Ազատ Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
28. Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Զեկուցվող)»:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|