ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՂԹԱՆԱԿ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՒՇԵՂ ԿԱՐԵՆԻ ԴԵՂՈՅԱՆԻ, ՎԱՉԱԳԱՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԴԵՂՈՅԱՆԻ, ՌՈԶԵՏԱ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4322-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (08.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.09.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4322-Ա

«03» սեպտեմբերի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՂԹԱՆԱԿ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՒՇԵՂ ԿԱՐԵՆԻ ԴԵՂՈՅԱՆԻ, ՎԱՉԱԳԱՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԴԵՂՈՅԱՆԻ, ՌՈԶԵՏԱ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մուշեղ Կարենի Դեղոյանի (ծնված 29.03.1993թ.), Վաչագան Արտավազդի Դեղոյանի (ծնված 12.11.1957թ.), Ռոզետա Սուրենի Հարությունյանի (ծնված 08.12.1949թ.) դիմումները։ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 1-ին փողոց հ.7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1767.5քմ, որից 1470.0քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.07.2007թ. հ.7572, 12.07.2021թ. հ.2774 21.07.2023թ. h.6886 վկայագրերը):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 28.11.2024թ. հ.ԱՏ-28112024-01-1246, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.06.2026թ. հ.5928 գրությունները, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.07.2007թ. հ.7572, 12.07.2021թ. հ.2774 21.07.2023թ. h.6886 վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.07.2026թ. հ.20-Ել-24529 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 1-ին փողոց հ.7 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 1-ին փողոց հ.7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մուշեղ Կարենի Դեղոյանի, Վաչագան Արտավազդի Դեղոյանի, Ռոզետա Սուրենի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1470.0քմ մակերեսով հողամասին կից 297.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 297.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 1-ին փողոց հ.7 հասցեում գտնվող 1767.5քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։

 

Տ. Ավինյան