ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4332-Ա |
«04» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի Հ.4087-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24082026-01-0194 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԳՄ/18469-2026 գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի օգոստոսի 20-ի «Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց հ.1/1 հասցեում՝ սեփականության իրավունքով «ՌՈԲԵՐՏ-ՏԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.4087-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22062026-01-0035 վկայական)» և «143.08քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական /ծածկ/)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24082026-01-0194 վկայական)» և «176.15 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական շինություններ)» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «952269 (ինը հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր վաթսունինը)» բառերը փոխարինել «1172367 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր վաթսունյոթ)» բառերով,
3) Որոշման 3-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|