ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ. 7 ՇԵՆՔ, Հ. 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ. 7 ԱՌԵՎՏՐԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԹԱՂԱՄԱՍԻ «52»-«57» ԵՎ «G»-«J» ԱՌԱՆՑՔՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՀԱՏՎԱԾԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.09.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 սեպտեմբերի 2026 թ.

N 634-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ. 7 ՇԵՆՔ, Հ. 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑ Հ. 7 ԱՌԵՎՏՐԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇԵՆՔ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԹԱՂԱՄԱՍԻ «52»-«57» ԵՎ «G»-«J» ԱՌԱՆՑՔՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՀԱՏՎԱԾԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Լուսինե Խրանյանի լիազոր անձ՝ Արթուր Գևորգյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ. 7 շենք, հ. 3 բնակելի տուն և Արամի փողոց հ. 7 առևտրագործարարական շենք հասցեներում՝ «Հին Երևան» թաղամասի «52»-«57» և «G»-«J» առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան