ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 646-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությանը` 2026 թվականի ընթացքում, հավելվածում նշված տարածքում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու2026 թվականի սեպտեմբերի 8-ի N 646-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1 |
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ |
Զաքյան փողոց 10 շենք, թիվ 42 տարածքին հարակից ճանապարհահատված |
3 (22.5 մ x 2.5) մ մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ` մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, բացառությամբ Զաքյան փողոց 10 շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա |