ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ Հ.2/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՀԵՆԱԿԵՏՇԻՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ Հ.2/7 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 636-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.09.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 սեպտեմբերի 2026 թ.

N 636-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ Հ.2/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՀԵՆԱԿԵՏՇԻՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ Հ.2/7 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 1. Համաձայնություն տալ՝ «Հենակետշին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղու հ.2/7 հասցեում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 06042026-01-0194 վկայական/ տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 1211.0քմ մակերեսով հողամասը (01-006-0619-0050 կադաստրային ծածկագիր) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեին կից և տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 1211.0քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան