ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 630-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.09.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 սեպտեմբերի 2026 թ.

N 630-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք բերված 76,000,000 (յոթանասունվեց միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 8 (ութ) հատ 3 տվիչով թվային ուլտրաձայնային համակարգերը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններին՝ համաձայն սույն որոշման հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին` ապահովել Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների հետ նվիրատվության պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքումը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

«08» սեպտեմբերի 2026 թ.

հ. 630-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ (ՆՎԻՐՎՈՂ) ԳՈՒՅՔԻ

 

ՀՀ դրամ

ՀՀ

Բուժհիմնարկի
անվանումը

Բժշկական սարքավորման
անվանում

Քա-նակ

Միավորի գին

Ընդամենը գին

1

«Արաբկիր» առողջության կենտրոն ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

1

9,500,000

9,500,000

2

«Արշակունյաց» առողջության կենտրոն ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

1

9,500,000

9,500,000

3

«Ավան» առողջության կենտրոն ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

1

9,500,000

9,500,000

4

«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

2

9,500,000

19,000,000

5

«Դավթաշեն» առողջության կենտրոն ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

1

9,500,000

9,500,000

6

«Բաղրամյան» առողջության կենտրոն ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

1

9,500,000

9,500,000

7

«Նոր-Նորք» առողջության կենտրոն ՓԲԸ

Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով

1

9,500,000

9,500,000

ԸՆԴԱՄԵՆԸ

 

8

     

76,000,000

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան