ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 630-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք բերված 76,000,000 (յոթանասունվեց միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 8 (ութ) հատ 3 տվիչով թվային ուլտրաձայնային համակարգերը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերություններին՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` ապահովել Երևանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների հետ նվիրատվության պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքումը:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու «08» սեպտեմբերի 2026 թ. հ. 630-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ (ՆՎԻՐՎՈՂ) ԳՈՒՅՔԻ
|
ՀՀ դրամ |
|
ՀՀ |
Բուժհիմնարկի |
Բժշկական սարքավորման |
Քա-նակ |
Միավորի գին |
Ընդամենը գին |
|
1 |
«Արաբկիր» առողջության կենտրոն ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
1 |
9,500,000 |
9,500,000 |
|
2 |
«Արշակունյաց» առողջության կենտրոն ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
1 |
9,500,000 |
9,500,000 |
|
3 |
«Ավան» առողջության կենտրոն ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
1 |
9,500,000 |
9,500,000 |
|
4 |
«Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
2 |
9,500,000 |
19,000,000 |
|
5 |
«Դավթաշեն» առողջության կենտրոն ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
1 |
9,500,000 |
9,500,000 |
|
6 |
«Բաղրամյան» առողջության կենտրոն ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
1 |
9,500,000 |
9,500,000 |
|
7 |
«Նոր-Նորք» առողջության կենտրոն ՓԲԸ |
Թվային ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով |
1 |
9,500,000 |
9,500,000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
8 |
76,000,000 | |||