ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 650-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.09.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 սեպտեմբերի 2026 թ.

N 650-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-69-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածով և 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի ենթակայության «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ 0078, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Քըրք Քըրքորյան փ. 16, պետական գրանցման համարը՝ 222.120.00113):

2. Երևանի քաղաքապետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով.

2) ապահովել լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը:

3. Լուծարման գործընթացի ընթացքում` «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջը բավարարելուց հետո, մնացած գույքը և գույքային իրավունքները հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան