ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ․ 121 ՇԵՆՔԻ Հ․ 55` 54,26 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 647-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (10.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.09.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 սեպտեմբերի 2026 թ.

N 647-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ․ 121 ՇԵՆՔԻ Հ․ 55` 54,26 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ․ 121 շենքի հ.55` 54,26 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17․02․2025թ․ հ․ 17022025-01-0440 վկայական) անհատույց սեփականության իրավունքով օտարել (նվիրել) Մարինե Գևորգի Վարդանյանին, Լիանա Սեդրակի Բոյախչյանին և Արարատ Սեդրակի Բոյախչյանին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. սեպտեմբերի 8

Երևան