ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«04» սեպտեմբերի 2026 թ. |
N 941-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N190-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հրամանի վերնագրում, հրամանի 1-ին կետում և հավելվածով հաստատված ձևի վերնագրում «հարկի» բառը փոխարինել «հարկ» բառով,
2) հրամանով հաստատված ձևից հանել «կամ նոտարի» բառերը,
3) հրամանով հաստատված ձևի 1-ին կետից հանել «, 2.1-ին մասի 3-րդ կետի» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից:
|
9/4/2026 |
Է. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|