ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 891-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2026 թվականի սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սիրուն Հովսեփյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը, Անահիտ Ավետիսյանի ճանապարհածախսը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Անահիտ Ավետիսյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Դավիթ Խուդաթյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.
5) Գևորգ Մանթաշյանինը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 891-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ն. Փաշինյան | - ՀՀ վարչապետ |
| Ա. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար |
| Դ. Խուդաթյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
| Գ. Մանթաշյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ |
| Ա. Խաչատրյան |
- Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
| Մ. Հարությունյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
| Գ. Վանոյան |
- ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
| Կ. Գասպարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ |
| Ս. Հովսեփյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու |
| Ա. Ավետիսյան |
- թարգմանիչ (համաձայնությամբ) |
| Ա. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
| Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
| Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
| Գ. Գալստյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
08.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|