ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4314-Ա |
«03» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի Հ.2981-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.08.2026թ. հ.20-Ել-51414 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Վարդան Դավթյանի 10.12.2025թ. հ.Դ-137483-25 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 25-ի «Երևան, Նորք-Մարաշ Ա.Արմենակյան փողոց հ.39 բնակելի տան և հողամասի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին» հ.2981-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վերականգնել Երևան քաղաքի Նորք-Մարաշ Ա.Արմենակյան փողոց հ.39 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Վազգենի Դավթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 242.26 քմ մակերեսով հողամասի չափով (որից 12.12քմ ընդհանուր համատեղ սեփականություն է Մամիկոն Վարդանի Հայրապետյանի հետ, իսկ 26.77քմ՝ Մամիկոն Հայրապետյանի, Գևորգ Դավթյանի, Արմենուհի Դավթյանի, Վազգեն Դավթյանի, Էմմա Դավթյանի, Շուշան Գրիգորյանի, Թեգուշ Ոսկանյանի, Սարգիս Հակոբյանի, Սվետլանա Մանասերյանի, Անդրանիկ Հակոբյանի, Թագուհի Հակոբյանի, Նորիկ Հակոբյանի, Ջեմմա Բաբայանի հետ)՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 242.26քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:»,
2) Որոշման 3-րդ կետում «232.98» թիվը փոխարինել «242.26» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|