ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ ՓՈՂՈՑ Հ.15/4 ԵՎ Հ.15/6 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՎԻԹ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍ ՀԱՅՐԻԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (05.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.09.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4308-Ա

«03» սեպտեմբերի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ ՓՈՂՈՑ Հ.15/4 ԵՎ Հ.15/6 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՎԻԹ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍ ՀԱՅՐԻԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Դավիթ Արծրունու Կիրակոսյանի (ծնված 29.01.1991թ.) և Արտաշես Հայրիկի Կիրակոսյանի (ծնված 18.09.1958թ.) դիմումը։ Երևանի Արաբկիր, Լեռ Կամսար փողոց հ.15/4 և հ.15/6 հասցեներում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 178.78քմ, որից 117.0քմ մակերեսով հողամասը Դավիթ Արծրունու Կիրակոսյանին և Արտաշես Հայրիկի Կիրակոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 26.02.2028թ. հ.26022018-01-0287 և 08.06.2015թ. հ.08062015-01-0100 վկայականներ):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 28.08.2025թ. հ.ԱՏ-28082025-01-1089, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.02.2026թ. հ.Հ-1016 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.08.2026թ. հ.20-Ել-21021 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիր, Լեռ Կամսար փողոց հ.15/4 և հ.15/6 տների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Արաբկիր, Լեռ Կամսար փողոց հ.15/4 և հ.15/6 հասցեներում գտնվող գույքային միավորների նկատմամբ Դավիթ Արծրունու Կիրակոսյանի և Արտաշես Հայրիկի Կիրակոսյանի սեփականության իրավունքը բնակելի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 117.0քմ մակերեսով հողամասին կից 61.78քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 61.78քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Արաբկիր, Լեռ Կամսար փողոց հ.15/4 և հ.15/6 հասցեներում գտնվող 178.78քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան